Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2024 թ. դեկտեմբերի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Փաշինյան. Մոսկվան համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ

05.09.2023, 15:56
Մոսկվան համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը
Փաշինյան. Մոսկվան համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Մոսկվան համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք խորապես հարգում ենք վարչապետ Փաշինյանին և գնահատում ենք նրա և նախագահ Պուտինի միջև աշխատանքային, բավականին կառուցողական հարաբերությունները: Հուսով ենք, որ այդ հարաբերությունները կմնան երկու երկրների միջև ազնիվ փոխգործակցության երաշխիք։ Բայց պարոն վարչապետի այդ թեզերի հետ չենք կարող համաձայնվել»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանի բացարձակ անբաժանելի մասն է, հետևաբար չի կարող որևէ տեղ հեռանալ, Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից։

«Եվ եկեք չմոռանանք, որ, ի վերջո, Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում, որոնց մեծ մասը մեր երկրի՝ Ռուսաստանի Դաշնության բացարձակ օրինակելի ու հայրենասեր քաղաքացիներ են, ովքեր իրենց արժանի ներդրումն ունեն մեր երկրի զարգացման գործում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ Փաշինյանը La Repubblica թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից»:-0-