Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Փաշինյան. խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը

30.09.2022, 23:39
Փաշինյան. խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը
ԵՐԵՎԱՆ 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

«Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ հիմնված ԱՊՀ-ի ստեղծման մասին 1991 թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված համաձայնագրի վրա, ապա Հայաստանը պատրաստ է այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման», - ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը:

«Եվ մենք ի՞նչ ենք ասում՝ եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991 թ. դեկտեմբերի 18-ին Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) ստեղծելու համաձայնագրի վրա, մենք պատրաստ ենք այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ դա խաղաղության պայմանագրի բաղադրիչներից մեկն է:-0-