Փաշինյան. ռազմաքաղաքական իրավիճակն էականորեն սրվել է, Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում
07.09.2023,
13:57
Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում էականորեն սրվել է, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։
Նրա խոսքով, պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։
Նա նշել է, որ ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է:
«Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը հերթական սադրանքը ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում, որի հետևանքով զոհվեցին Պաշտպանության նախարարության 3 զինծառայողներ։ Այդ սադրանքին նախորդել և հաջորդել են Հայաստանի զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարային ռեժիմը խախտելու մասին կեղծ լուրերի տարածումը Ադրբեջանի կողմից», - ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը. Հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում հասել է գագաթնակետին:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և Հայաստանի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը: Նման սադրանքը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ և իրականությանը չհամապատասխանող թեզեր: Կարծում եմ՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն, որ մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար», - ասաց նա:
Վարչապետը նաև ընդգծեց Հայաստանի հավատարմությունը 2021թ.-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, 2022թ.-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023թ.-ի մայիսին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև 2020թ.-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությանը:
Եզրափակելով իր խոսքը՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է և պատարստում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:-0-