Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Խաղաղության պայմանագիրը ու հանձնարարականներ տվել արտգործնախարարներին (ՎԻԴԵՈ)

24.10.2024, 17:09
Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր․ ՎԻԴԵՈ
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Խաղաղության պայմանագիրը ու հանձնարարականներ տվել արտգործնախարարներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ 

Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։