Рейтинг@Mail.ru
USD
396.9
EUR
408.17
RUB
3.5437
GEL
140.99
2025 թ. հունվարի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել է ձեռնարկել ներթափանցման փորձ. ՊԲ

03.11.2020, 16:57
Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել է ձեռնարկել ներթափանցման փորձ
Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել է ձեռնարկել ներթափանցման փորձ. ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Քարվաճառի ուղղությամբ ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զոհված զինծառայողների դիերը, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը 

Սակայն հայկական կողմի հրանոթային և ականանետային դիպուկ կրակի արդյունքում հետ է շպրտվել՝ թողնելով ևս երկու դի: 

«Նույն ուղղությամբ ժամը 13:40-ին թշնամական ուժերը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել են ձեռնարկել ներթափանցման փորձ: Այս դեպքում ևս, ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ ականանետային կրակով, կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը, ինչի արդյունքում վերջիներս, կորուստներ կրելով, նահանջել են ելման դիրքեր: Ժամը 14:30-ին, կրկին Քարվաճառի ուղղությամբ, նկատվել է հակառակորդի կուտակում մարտական դիրքերի շրջանում: Յուրային ուժերը ժամանակին հավաստանշել են թշնամական ուժերի կուտակման փորձերը և ոչնչացրել պատսպարվելու փորձ կատարող հակառակորդի 4 զինծառայողի: Օպերատիվ իրադրությունը, ինչպես Քարվաճառի, այնպես էլ մնացած ուղղություններում գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներք», – նշվում է գերատեսչության Facebook–յան էջում:–0–