Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՌԴ ԱԳՆ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ

04.08.2023, 14:48
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հապճեպ ստորագրման փորձերը` ի վնաս որակի և անհրաժեշտ նախապատրաստման, կարող են ապագայում նոր հակամարտությունների պատճառ դառնալ
ՌԴ ԱԳՆ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հապճեպ ստորագրման փորձերը` ի վնաս որակի և անհրաժեշտ նախապատրաստման, կարող են ապագայում նոր հակամարտությունների պատճառ դառնալ: Այդ մասին TAСС-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը, հաղորդում է Առաջին լրատվականը:

«Հապճեպ պատրաստված, հում խաղաղության պայմանագիրը տարածաշրջանին կայուն խաղաղություն չի բերի: Ավելին, ապագա հակամարտությունների ու ողբերգությունների հիմքեր կստեղծի: Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված, փոխընդունելի լուծումների որակյալ նախապատրաստմանը»,- ասել է դիվանագետը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում, թե Երևանն ու Բաքուն արդեն իսկ առաջիկա շաբաթներին կամ ամիսներին կարող են խաղաղության պայմանագիր կնքել: Գոնչարը նշել է` Ռուսաստանը ելնում է այն հանգամանքից, որ ստորագրման ժամկետները պետք է որոշեն իրենք` կողմերը:

«Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը, այլ նպաստել ամուր երկարաժամկետ պայմանավորվածությունների հասնելուն: Դրանք պետք է հիմնվեն առկա իրողությունների վրա, առաջին հերթին` ռուս-հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հայտարարությունների և դրանց հիմքով գործող մեխանիզմների վրա»,- ասել է նա:-0-