Շահրամանյան․ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
22.02.2024,
14:43
Նա նշել է, որ պետք է գտնել լուծումներ
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա, հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր լրագրողներին։
«Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա։ Բայց ինձ թվում է՝ պետք չի այդ ճանապարհով գնալ։ Պետք է գտնել լուծումներ Արցախի խնդրի, արցախցիների հարցի լուծման համար։ Մինչև այդ հարցը չունենա արդարացի լուծում, մենք ունենալու ենք բաց վերք և միշտ այն արյունահոսելու է», – ասել է Շահրամանյանը։–0–