Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
18.10.2024,
19:59
Երկկողմ ձեռքբերված պայմանավորվածությամբ Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երկկողմ ձեռքբերված պայմանավորվածությամբ Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Այսօր ավելի վաղ Միրզոյանը հանդիպել էր Թուրքիայի ԱԳ նախարարի Հաքան Ֆիդանի հետ։