Վարչապետ. Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
16.03.2023,
13:49
Այսպիսով, թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման չորրորդ շրջափուլ, հայտարարել է Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։
Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։
«Ուզում եմ տեղյակ պահել նաև, որ ստացել ենք Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ: Այսպիսով, թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման չորրորդ շրջափուլ: Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները: Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից», – ասաց Փաշինյանը:
Նա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց նաև այն փաստի վրա, որ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022 թվականների ագրեսիայի հետևանքով բռնազավթած՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները:–0–