Բուդապեշտը Երևանին առաջարկում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները առանց նախապայմանների
26.09.2012,
15:54
Հունգարիայի արտգործնախարարությունը դիվանագիտական նոտա է հղել Հայաստանի արտգործնախարարությանը առաջարկելով վերականգնել դիվանագիտական հարաբերությունները առանց նախապայմանների, տեղեկացվում է հունգարական կառավարության պաշտոնական կայք-էջում:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հունգարիայի արտգործնախարարությունը դիվանագիտական նոտա է հղել Հայաստանի արտգործնախարարությանը առաջարկելով վերականգնել դիվանագիտական հարաբերությունները առանց նախապայմանների, տեղեկացվում է հունգարական կառավարության պաշտոնական կայք-էջում:
«Դիվանագիտական նոտայում ընդգծվում է Հունգարիայի կառավարության շահագրգռվածությունը դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին միակողմ որոշումը չեղյալ համարելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերին 24-ին ուղղված նոտան ֆորմալ պատասխանն է օգոստոսի 31-ի հայտարարության, որով Հայաստանը տեղեկացրեց Հունաստանին, որ դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները:
Երևանի և Բուդապեշտի հարաբերությունները սրվեցին, երբ Հունգարիան Ադրբեջանին հանձնեց հայ սպային դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին:
2004 թվականի փետրվարի 19–ին հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ կացնի հարվածով գազանաբար սպանվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում առանց արդարացման իրավունքի։ 2007 թվականին Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ։--0-