ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել է սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետի ձերբակալման մանրամասները
28.09.2012,
19:20
ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի ձերբակալման մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի ձերբակալման մանրամասները։
Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ դատարան կներկայացվի միջնորդություն՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին:
Այսօր ձերբակալվել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և նույն ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը: Նրանք կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 314-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է Հայաստանում նշանակման գործընթացում չարաշահումների և կենսաթոշակների վճարման վերաբերյալ քրեական գործով 28 մարդ է հետաքննվում։
Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այդպես էր կոչվում Սոցիալական ապահովության պետական ծառայությունը) ղեկավար Վազգեն Խաչիկյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2010թ.–ի դեկտեմբերին։
Հայկական ԶԼՄ–ներում ակտիվորեն քննարկում էին Խաչիկյանի հրաժարականի հնարավորությունը` նշելով, որ Վերահսկիչ պալատը սոցիալական ապահովագրության ծառայությունում բազմաթիվ խախտումներ և չարաշահումներ էին հայտնաբերել։
Դրանից հետո ծառայությունում ստուգումներ անցկացնող ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկիչ տեսչությունը նույնպես կոպիտ խախտումների մի ամբողջ փաթեթ էր հայտնաբերել։ Մասնավորապես հայտնաբերվել էր «մեռած հոգիների» մեծ ցուցակ` մոտ 60 հազար մարդ, ովքեր արդեն մահացել են կամ վաղուց լքել են Հայաստանը, սակայն շարունակել են կենսաթոշակ ստանալ։ –0–