ՀՀ ոստիկանությունը դեմ է Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավաների խորհրդի նիստի անցկացմանը
03.09.2012,
14:50
ՀՀ ոստիկանությունն բողոքի ուղերձ է հղել 2004թ.-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի արտահանձման և ներման կապակցությամբ Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի մասնակիցներին, հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունն բողոքի ուղերձ է հղել 2004թ.-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի արտահանձման և ներման կապակցությամբ Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի մասնակիցներին, հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Բաքվում:
2004 թվականի փետրվարի 19–ին հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներին մասնակեցլու նպատակով Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ կացնի հարվածով գազանաբար սպանվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում առանց արդարացման իրավունքի։ 2007 թվականին Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ։ Սակայն անցած ուրբաթ Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջանին և նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան ներում է շնորհվել
Այդ քայլերը Երևանում կտրուկ արձագանք ունեցան: ՀՀ նախագահը երկրում հավաստարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների և բոլոր պաշտոնական կապերի կասեցման մասին:
«Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ... ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարությունները կոչված են պայքարելու հանցավորության բոլոր դրսևորումների դեմ, այն դեպքում, երբ պետությունը, որի տարածքում տեղի է ունենալու ՆԳ նախարարների խորհրդի նիստը, խրախուսում է աղաղակող հանցագործությունը: Այսպիսով, հանցավորության հակազդման հարցերի քննարկումը Ադրբեջանի տարածքում, բարոյական առուով, համարում ենք անհնարին»,- ասվում է Ոստիկանության ուղերձում:
Ուղերձում նաև նշվում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը չի մասնակցի Բաքվում կայանալիք համաժողովին, իսկ ՀՀ ոստիկանության պետը ԱՊՀ մասնակից-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նախագահի իր լիազորությունները պատվիրակում է Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարին: -0-