Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են շարունակել ղարաբաղյան բանակցություններն ԱԳՆ ղեկավարների մակարդակով
26.11.2012,
18:43
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան կատարած այցերից հետո երկուշաբթի հանդես են եկել հայտարարությամբ և հայտնել, որ Երևան ու Բաքուն համաձայնել են շարունակել բանակցություններն ԱԳՆ ղեկավարների մակարդակով, հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան կատարած այցերից հետո երկուշաբթի հանդես են եկել հայտարարությամբ և հայտնել, որ Երևան ու Բաքուն համաձայնել են շարունակել բանակցություններն ԱԳՆ ղեկավարների մակարդակով, հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
«Նոյեմբերի 19-26-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները հանդիպումներ են ունեցել կողմերի պաշտոնական ներկայացուցիչների հետ և շարունակել ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման գործում»,- ասվում է հայտարարության մեջ:
Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին են ներկայացրել նաև երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ օգոստոսին և սեպտեմբերին կայացած առանձին հանդիպումների արդյունքները:
Միջնորդները նոյեմբերի 21-22-ին հանդիպումներ են անցկացրել նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ, այցելել են Զանգիլան և Ջաբրայիլ, որտեղ ծանոթացել են այդ շրջանների զարգացման հետ 2010 թվականի հոկտեմբերին կատարած վերջին այցից հետո:
«Կողմերը համաձայնել են շարունակել հակամարտության կարգավորման աշխատանքն արտաքին գործերի նախարարների մակարդակով»,- ասվում է հայտարարության մեջ:
Համանախագահները նաև երախտագիտություն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և նրա թիմին՝ հակամարտության գոտու շփման գծում այդ բարդ ժամանակահատվածում դիտարկումներ անցկացնելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Երևանի և Բաքվի շփումները ղարաբաղյան հակամարտության շուրջ սրվեցին, երբ օգոստոսի 31-ին Հունգարիայի դատարանը Ադրբեջանին հանձնեց հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին։ 2004 թվականի փետրվարի 19–ին հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ կացնի հարվածով գազանաբար սպանվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում առանց արդարացման իրավունքի։ 2007 թվականին Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ։ Ռամիլ Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, և նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան ներում շնորհվեց:
Այդ քայլերը Երևանում կտրուկ արձագանք ունեցան: ՀՀ նախագահը երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների և բոլոր պաշտոնական կապերի կասեցման մասին:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-