Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն ենք ձախողել. վարչապետ (ՎԻԴԵՈ)
05.12.2020,
14:37
Փաշինյանն այսօր հանդես է եկել ուղերձով` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում իր հասցեին հնչող մեղադրանքներին. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել ուղերձով` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում իր հասցեին հնչող մեղադրանքներին։
Ներկայացնում ենք վարչապետի ուղերձն առանց փոփոխության.
«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ.
Այն բանից հետո, երբ ինձ վրա վերցրեցի Արցախի պատերազմում մեր անհաջողությունների պատասխանատվությունը, մի հետաքրքիր պրոցես է սկսվել Հայաստանում:
Ով, կներեք հազար անգամ, չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա իր եւ մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի գործող կառավարություն: Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, ով Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից եւ բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է նրանում, որ Ղարաբաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով:
Հարցը տարածքային վեճի կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանը սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն: Եւ այդ փաստը, ուշադրություն դարձրեք, տեղի է ունեցել ավելի քան 20 տարի առաջ:
Մեզ մեղադրում են նրանում, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի այս տարվա ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի ընկալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում: Ու այս մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք երբ միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր՝ փաստաթղթավորված, Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա, որովհետեւ երբ մտնում ես օդանավի զուգարան, կներեք հազար անգամ, եւ փակում դուռը, գրվում է օքուփայդ, էնպես որ օկուպացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա:
Ես կռահում եմ, որ հիմա շատերը զարմացած նայում են, թե ես այս ինչի՞ մասին եմ խոսում: Իսկ ես խոսում եմ բաների մասին, որոնք 2000-ականներին հայտնի էին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որովհետեւ ամենաբարձր մակարդակով տրված բացատրություններ էին Հայաստանի դիվանագիտական անհաջողությունների մասին կամ ասելով, որ դրանք էդքան էլ անհաջողություն չեն: Բայց ժամանակը երեւի ջնջում է հիշողությունը ու առնվազն մթագնում է, ու ոմանք որոշել են օգտվել այդ առիթից: Նկատի ունեմ՝ միջազգային հանրության այդ վերաբերմունքը 2020 թվականին չի ձեւավորվել, այլ վերջին 25 տարիների ընթացքում: Որ՝
ա) Ղարաբաղի հարցը ընկալվեց որպես տարածքային վեճ, եւ դա դարձավ մեր ամենամեծ պրոբլեմը,
բ) եւ որ Հայաստանը կամաց-կամաց միջազգային հանրության կողմից սկսեց ընկալվել որպես օկուպանտ։
Դա վերջին 2 տարիների ընթացքում տեղի չի ունեցել։ Վերջին 2 տարիների ընթացքում փորձ է եղել՝ դուրս գալ այդ կախարդական շրջանից։
Մեզ մեղադրում են, թե Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը: Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցից, Ղարաբաղի հարցում Հայաստանը այդ ե՞րբ եւ ինչպիսի՞ դիվանագիտական հաջողություն է ունեցել ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր:
Դիվանագիտական հաջողությունը 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողո՞վն էր, որտեղ Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրությունը, ըստ էության, ի ցույց դրեց իր մոտեցումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավարություն պետք է լինի, եւ սա է հարցի լուծման բանաձեւը: 1995 թվականին։
Դիվանագիտական հաջողությունը 1998 թվականին բանակցությունների սեղանին դրված «Ընդհանուր պետություն» փաթե՞թն էր, որտեղ հստակ ֆիքսվում էր 7 տարածքները Ադրբեջանին հանձնելու պահանջը, եւ այդ պահանջը դրվում էր Հայաստանի առաջ, եւ այն, որ Ադրբեջանն ու Ղարաբաղը նույն պետության կազմում պետք է լինեն:
Դիվանագիտական հաջողությունը 1999 թվականի ԵԱՀԿ Ստամբուլյան հռչակագի՞րն էր, որտեղ ֆիքսվում էր, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքով:
Դիվանագիտական հաջողությունը Մադրիդյան սկզբունքնե՞րն էին, որոնք, ի դեպ, թմբկահարվում էին որպես դիվանագիտական հաջողություն, բայց պարզվեց խայտառակ մի բան. Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը համաձայնվի: Միայն եթե Ադրբեջանը համաձայնվի:
Դիվանագիտական հաջողությունը 2011 թվականի Կազանյան բանակցություննե՞րն էին, երբ Ադրբեջանը բանակցությունների դուռը շրխկացրեց, իսկ Հայաստանի ղեկավարը էստեղ-էնտեղ հարցազրույց էր տալիս ու ասում, թե մենք պատրաստ ենք Ադրբեջանի 7 տարածքները վերադարձնել, բայց Ադրբեջանն ավելին է ուզում:
Դիվանագիտական հաջողությունը վերջին 25 տարվա մեջ ամենատարբեր միջազգային ատյաններում ընդունված բազմաթիվ փաստաթղթե՞րն էին, որտեղ հստակ ֆիքսվում էր Ադրբեջանի տարածքների օկուպացված լինելը, եւ որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
Դիվանագիտական հաջողությունն ա՞յն էր, որ 2013 թվականից Ադրբեջանը սկսեց ռազմական էսկալացիայի փուլը, ու, ըստ էության, ոչ ոք չէր դատապարտում նրան դրա համար: Ինչո՞ւ:
Շատ պարզ պատճառով, որովհետեւ երբ մտնում ես - կներեք էս զավեշտի համար, բայց չեմ կարող չասել - երբ մտնում ես օդանավի զուգարան եւ փակում դուռը, գրվում է օքուփայդ: Շատերդ չեք հավատա, իրոք, բայց սա 2000-ականների Հայաստանի բանակցողի հրապարակային արտահայտությունից գրեթե բառացի մեջբերում է:
Այս մակարդակով դիվանագիտություն վարածները եկել են, մեզ այսօր ասում են, որ մենք դիվանագիտությունը ձախողել ենք։
Դիվանագիտական հաջողությունը 2016 թվականի ռուսական առաջարկնե՞րն էին, երբ, ըստ էության, օրակարգից ընդհանրապես հանվեց Արցախի կարգավիճակի հարցը: Բա լավ, մենք վատ հարաբերություններ ենք կառուցել Ռուսաստանի հետ, ինչպես պնդում եք, դուք՝ լավ: Եթե էդքան լավ հարաբերություններ էիք կառուցել, այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր ռազմավարական դաշնակցի ներկայացված առաջարկով Արցախի կարգավիճակի հարցը, ըստ էության, դուրս բերվեց օրակարգից:
Բա դուք լավ դիվանագետ էիք, էդ ինչպե՞ս եղավ, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի կապակցությամբ Ադրբեջանը չպատժվեց: Որովհետեւ դուք գնացիք եւ խելոք համաձայնվեցիք նրան, ինչ առաջարկվում էր: Այսինքն՝ ընդունեցիք պատերազմ վարելու Ադրբեջանի իրավունքը, լեգիտիմացրիք այդ իրավունքը։
Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն ենք ձախողել: Մենք ձեր ձախողումների հետեւանքներից խուսափելու գործում ենք ձախողվել: Սա է ճշմարտությունը:
Մեզ մեղադրում են, որ մենք պատերազմից չկարողացանք խուսափել: Խուսափող էիք, 2016 թվականին խուսափեիք պատերազմից: Չկարողացաք խուսափել, կարողացաք պատերազմը կանգնեցնել տարածքները վերադարձնելու բանավոր խոստման հիման վրա:
Իսկ ինչո՞ւ մեզ նույնը չհաջողվեց։ Որովհետեւ մեզ ասվում էր. քանի որ նախկինում Հայաստանը արդեն մի քանի անգամ բանավոր խոստացել է, պայմանավորվել է վերադարձնել տարածքները ու չի վերադարձրել, հիմա միայն գրավոր կարող է լինել խոսակցությունը եւ կոնկրետ ժամկետների նշումով:
Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման մի փաստաթուղթ ստորագրելով: Նկատի ունեմ՝ նման մի փաստաթուղթ ստորագրելով պատերազմից առաջ կամ մեկնարկին: Եւ, ի դեպ, պատերազմի հենց առաջին օրը Ազգային ժողովի ամբիոնից ասել եմ, որ հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը: Ու ասել եմ ինչ գնով: Բա էն ժամանակ ինչո՞ւ հայտարարություններ չէիք անում, թե համաձայն եք սկզբունքին, թե պետք է կանգնեցնել պատերազմը:
Հիմա, ի դեպ, պարզվում է, որ բոլորը 5+2 բանաձեւով հողերը հանձնելու կողմնակից էին: Կողմնակից էիք՝ հանձնեիք, 2016-ին հանձնեիք, 2017-ին հանձնեիք, կանխեիք պատերազմը, լուծեիք հարցը, մանավանդ Ապրիլյանից հետո գիտեիք՝ ինչն ինչոց է:
Ոմանց թվում է, թե 5+2-ը Ադրբեջանը հալած յուղի տեղ ընդունելու էր: Դա դեռ նախնական առաջարկ էր, դա դեռ պետք է քննարկվեր, գրվեր, համաձայնեցվեր, ստորագրվեր: Արդեն հանրահայտ մեթոդով՝ որ պահին Հայաստանը համաձայնվեր ինչ-որ մի տարբերակի, Ադրբեջանն ավելին էր ուզելու՝ Շուշի, Լաչին եւ այլն: Եւ ես ապշած եմ ուղղակի ոմանց վրա, ովքեր, իրենց մեծ դիվանագետ համարելով, այս պարզ բաները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ:
Մեզ մեղադրում են նրանում, որ Թուրքիան մտավ Ղարաբաղի հարցի մեջ: Կներեք, Թուրքիան Ղարաբաղի հարցի մեջ մտել է ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքով, երբ հայկական դիվանագիտության ձախողման արդյունքում հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքներն օկուպացված են: Եւ մտավ Ղարաբաղի հարցի մեջ։ Սա 10 տարի առաջ է տեղի ունեցել:
Անհեթեթ մեղադրանքների հաջորդ խումբը վերաբերում է բանակը իբր քանդելուն. թե մենք եկանք եւ 2 տարվա մեջ բանակը քանդեցինք: Մեզ մեղադրում են, թե ինչո՞ւ օդը չփակեցիք, կամ ինչո՞ւ օդը փակ չէր: Օդը չակերտավոր փակ էր, պարոնայք եւ տիկնայք, որովհետեւ 2017 թվականին հայոց բանակի համար 42 միլիոն դոլարով, 42 միլիոն դոլարով ձեռք էին բերվել սարքեր, որոնցով օդը փակվել էր, պիտի փակված համարվեր: Բայց՝ ավելի ուշ պարզվեց, որ այդ սարքերը չեն աշխատում պարզապես։ Չեն աշխատում ուղղակի: Բայց գնվել են 42 միլիոն դոլարով:
Այս գնման համահեղինակը իբր սենսացիոն բացահայտում է անում. ասում է՝ Սու 30-ների համար ինձ ժամանակին ատկատ են առաջարկել, բայց ես հրաժարվել եմ գործարքից: Հարց՝ իսկ 42 միլիոն դոլարանոց չաշխատող սարքերը առանց ատկատի եք գնե՞լ: Էդ ո՞վ կհավատա, որ չաշխատող սարքը, 42 միլիոն դոլարով, գնվել է բարի մղումներով եւ ազնվության շրջանակներում:
Եւ այս փաստից ուշադրություն շեղելու համար արդեն մի քանի ամիս թեմա են դարձրել ՕՍԱ-ԱԿ համակարգերի գնումը մեր կողմից, իբր դրանք անարդյունավետ զենք են: Նախ՝ այդ գնման որոշումը կայացվել է բազմակողմանի քննարկման արդյունքում, երկրորդը՝ դրանով բազմաթիվ թիրախներ են խոցվել, ընդ որում, իսրայելական «Հերմես-900» անօդաչու թռչող սարքը, որը խոցվել է հուլիսին Տավուշում՝ առաջին անգամ, եւ որի խոցումը դարձավ համաշխարհային սենսացիա, ահա այդ խոցումը տեղի է ունեցել ՕՍԱ-ԱԿ համակարգով:
Հիմա մեր առաջ հարց են դնում. ասում են՝ ինչո՞ւ չեք գնել սա բանակի համար, ինչո՞ւ չեք նա գնել բանակի համար: 2.5 տարվա ընթացքում մենք ինչ հասցրել, գնել ենք: 2.5 տարվա ընթացքում մենք պետք է զինվորականների աշխատավարձը բարձրացնեինք, զինվորների սննդի հարցը լուծեինք, զինվորի կոշիկի ու վարտիքի հարցը լուծեինք, արկեր գնեինք, որոնք չկային, ավտոմատներ գնեինք, որոնք նորմալ չէին, փամփուշտներ գնեինք, ՀՕՊ միջոցներ գնեինք, այո, ինքնաթիռներ գնեինք: Այո՝ մենք պետք է գնեինք այն ամենը, ինչ վերջին 20 տարվա ընթացքում պիտի գնվեր ու չէր գնվել: 2 տարվա ընթացքում մենք պետք է գնեինք այն ամենը, ինչ 20 տարվա ընթացքում պետք է գնվեր ու չէր գնվել։ Լավ, մենք 2 տարվա մեջ 20 տարվա չգնածը չգնեցինք, իսկ դուք նախորդ 18, 20 տարվա մեջ ինչու՞ չեք գնել: Էդ ինչպե՞ս է եղել, որ դղյակներ կառուցելը, կղզիներ գնելը, եվրոպաներում առանձնատներ ձեռք բերելը, շվեյցարական բանկերում միլիոններ կուտակելը ավելի կարեւոր եք համարել, քան 2.5 տարվա մեջ մեր չգնածը 20 տարվա մեջ գնելը: Որովհետեւ մտածել եք, որ օդանավի զուգարանի դուռը փակելիս որ գրվում է օքուփայդ, ուրեմն ամեն ինչ լա՞վ է լինելու:
Հիմա էլ ինչ-որ թեզ են դրել շրջանառության մեջ, թե պատերազմի երրորդ օրն ինչ-որ որոշում եմ կայացրել, որն աղետալի հետեւանքներ է ունեցել: 15 օր է՝ այդ որոշումը փնտրում ենք ու չենք գտնում, որովհետեւ չկա նման որոշում: Հիմա երեւի այդպիսի ժամանակներ են, ցանկացած սուտ կարելի է ասել ու անցնել:
Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա: Վարչապետը մարտ է ղեկավարո՞ւմ կամ ղեկավարել: Վարչապետը վաշտի հրամանատարի մակարդակով որոշումներ է կայացնո՞ւմ կամ թեկուզ գնդի հրամանատարի։ Վարչապետը միանձնյա որոշումներ է կայացրե՞լ: Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, եւ այդ որոշման շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանը իր տեղում է, որովհետեւ ոմանք խուճապի մեջ ուզում էին 7-րդ պաշտպանական շրջանն էլ հանձնել:
Լավ է, գոնե հիմա խոստովանում են, որ այդ պատերազմը հաջող ավարտելու շանս կար: Ինչո՞վ է կարեւոր. նրանով, որ սա լրիվ անհույս ու խելագար պատերազմ չէր: Բայց ինչո՞ւ չեղավ հաջողություն: Ի՞նչ կապ ունեն այդ անհաջողության հետ այն վկայությունները, իմիջիայլոց, առաջնագծից եկած զինվորների վկայությունները, թե պատերազմի առաջին օրից ինչ-որ մարդիկ առաջնագծով լուրեր են տարածել, թե հողերը ծախած են, թե Նիկոլը հողերը ծախած է, կռիվն անիմաստ է: Ի՞նչ կապ ունի պարտության հետ այն փաստը, որ հայաստանյան որոշ քաղաքական շրջանակներ դեռ ամիսներ առաջ սեպտեմբեր-հոկտեմբերին պատերազմ ու ներքաղաքական անակնկալներ էին խոստանում: Էդ ո՞ւմ հետ էին պայմանավորվել պատերազմի եւ ներքաղաքական անակնկալների շուրջ։ Դրանք էլ հո հրապարակային հայտարարություններ են:
Իսկ գլոբալ առումով, ի վերջո, ուժ չենք ունենալո՞ւ խոստովանել, որ մեր ձախողման պատճառն այն էր, որ Հայաստանը առնվազն 25 տարի եղել է կոռումպացված պետություն: Որտեղ՝ այսօր քաղաքական ակտիվություն ցուցաբերող էլիտայի առնվազն ամենաազդեցիկ մասը այլ բան չի արել, քան անձնական հարստություն կուտակելը, ու պետության դիմակայունության ամբողջ ռեսուրսը կերել է, մսխել է, քայքայել է, տեղափոխել է շվեյցարական բանկեր:
Ու այդ ամենը մեկ կամ երկու հոգի չի արել: Դա արել է համակարգ՝ իր բազմաթիվ շոշափուկներով, եւ այդ համակարգը ամեն օր դիմադրել է ու դիմադրում է: Ու այդ դիմադրությունը հասել է կուլմինացիային: Ու այդ դիմադրության հիմնական նպատակն այն է, որ այս պատերազմի ու դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունների մասին ճշմարտությունը չիմացվի, որ ամեն ինչ մնա մանիպուլյացիաների մակարդակում: Իմիջիայլոց, այդպիսի վարկած կա, որ ամսի 9-ի հարձակման նպատակը իրականում կառավարության ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելն էր, այդ էմոցիաների տակ։ Ինչո՞ւ։ Որ շատ բաներ, որ շատ ճշմարտություններ չբացահայտվեն այս պատերազմի մասին։ Բայց այդ ճշմարտությունները չեն կարող չբացահայտվել։
Ամեն դեպքում մեր անցած ճանապարհի ու անհաջողությունների պատմությունը պետք է մանրամասն վերլուծվի: Եւ դա պետք է տեղի ունենա առանց մանիպուլյացիաների: Ու եթե ուզում ենք արդյունավետ տեղի ունենա, պետք է տեղի ունենա հանդարտության, հանդարտ, աշխատանքային պայմաններում։ Այս աշխատանքը անպայման կկատարվի, բայց իրական վերլուծության համար հանդարտություն է պետք, իսկ այսօր բոլորս ալեկոծված ենք:
Սիրելի հայրենակիցներ, այսօր ամենակարեւորը, թերեւս, մեր առաջիկա անելիքների մասին հարցն է։
Նախ, իհարկե, մոտակա ապագայի կամ ավելի ճիշտ՝ հրատապ անելիքների մասին:
Կարեւորագույն խնդիր է մեր գերեվարված հայրենակիցների վերադարձը: Այստեղ, ուզում եմ ասել, որ որոշակի առաջընթաց ունենք, եւ, ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ: Ընդ որում, ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլեւ պատերազմից առաջ հայկական եւ ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն: Ու հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք նրանց, ում գերեվարված լինելու փաստը այս պահին հաստատված է պաշտոնապես, այլեւ մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում կպարզվեն այլ անուններ եւս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն: Այստեղ մեզ պետք է որոշակի համբերություն, եւ ես կարծում եմ, որ մենք հաջողություններ կունենանք։
Հաջորդ կարեւորագույն խնդիրը մեր անհետ կորածների ճակատագիրը պարզելն է: Այս գործընթացը նույնպես թեկուզ դանդաղ, բայց ընթանում է: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Այս թեման ինձ համար այսպիսի մանրամասներով շատ դժվար եւ ծանր է ներկայացնել, հենց թեկուզ բառապաշարի մանրամասների իմաստով, բայց, մյուս կողմից, գիտեմ, որ հանրությունն ունի պատասխանների կարիք։ Այնպես որ, նախապես ներողություն եմ խնդրում այսպիսի մանրամասների շուրջ խոսելու համար։ Ուրեմն, ի՞նչ է տեղի ունենում. մի կողմից՝ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերումն է կատարվում: Մյուս կողմից, Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի մարմինների ճանաչում է կատարվում:
Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին: Եւ ուզում եմ ընդգծել, որ ավելի քան 500 մարմիններ այս պահին գտնվում են ճանաչման փուլում: Մեծ հավանականությամբ, ցավոք սրտի, այս մարմինները անհետ կորած համարվող մեր եղբայրների մարմիններն են: Հիմա ընթանում է նրանց ճանաչման գործընթացը, որը կատարվում է հետեւյալ կերպ. վերցվում է մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատներից վերցրած ԴՆԹ նմուշի հետ: Այս գործընթացը, ցավոք, բավական ժամանակատար է: Բայց ուզում եմ նաեւ ասել, որ նոյեմբերի 9-ից այս կողմ նույնականացվել է եւ հարազատներին է հանձնվել 135 մարմին, եւ այս գործընթացը կշարունակվի: Ցավում եմ շատ, էլի ներողություն եմ խնդրում, որ այս թեմայի մասին այսպես խոսում եմ, սա շատ դժվար է, բայց ստիպված եմ, էլի եմ ուզում ասել, որովհետեւ հանրությունը սպասում է կոնկրետ պատասխանների:
Ես ուզում եմ նաեւ մի հարցի անդրադառնալ՝ որ կա անհետ կորածների եւս մի խումբ, որոնց հետ կապված ես հիմա ուղղակի չէի ցանկանա բարձրաձայնել։ Եւ ուզում եմ ասել, որ նրանց հետ կապված նույնպես կոնկրետ աշխատանք է արվում, բայց որեւէ կերպ հիմա այդ աշխատանքի մասին ես չեմ կարող խոսել։
Նաեւ ուզում եմ ասել՝ մենք դեռ չենք հասցրել պետական մակարդակով խոնարհումի միջոցառումներ եւ սգո օրեր հայտարարել: Կարծում ենք՝ դա ավելի ճիշտ կլինի անել չճանաչված մարմինների առնվազն մեծ մասի ճանաչումից հետո: Սա պիտի լինի խոնարհումի, մտորումի, մորմոքի մի շրջան, եւ այն պետք է ապրենք իրար հետ եւ իրարով:
Եւ սա պետք է լինի մտորում՝ անցյալի եւ ապագայի մասին: Առավել միտված ապագային:
Սիրելի հայրենակիցներ.
ուզում եմ եւս մի ցավոտ թեմայի անդրադառնալ։ Այս օրերին Հայաստանի սահմանների որոշ հատվածներում տեղի են ունենում գործընթացներ, որոնք իհարկե, ցավոտ են եւ ցավով են ընդունվում մեր շատ հայրենակիցների կողմից: Սա, իհարկե, հասկանալի է, բայց մենք պետք է արձանագրենք, որ մեր զինված ուժերը տեղաբաշխվում են Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով: Խոսքը, տվյալ դեպքում, հայաստանյան հատվածի մասին է: Արցախի պարագան առանձին խնդիր է:
Մեր սահմանի մոտակայքում տեղի ունեցող այդ պրոցեսները, իհարկե, մարդկանց ընկալումներում լուրջ խնդիրներ են առաջացնում: Տարբեր տիպի գործնական խնդիրներ նույնպես կան, բայց այդ խնդիրներն անլուծելի չեն, եւ դրանց լուծման վրա մենք աշխատում ենք:
Բայց, կրկնում եմ, մեր զինված ուժերը տեղաբաշխվում են Հայաստանի սահմանի երկայնքով, եւ պիտի խնդրեմ ամեն օր այս առիթով խուճապային տրամադրության մեջ չընկնել: Մեր հետագա գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ դա դառնա իրոք սահման եւ ոչ թե ռազմաճակատի գիծ: Մենք պետք է գնանք այդ ճանապարհով:
Որոշակի տեղաշարժ կա նաեւ Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները եւ ԱՄՆ փոխպետքարտուղարը, համատեղ հայտարարություն են ընդունել: Այդ հայտարարության մեջ կարեւոր շեշտադրումներ կան: Վերահաստատվել է Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ համատեղ աշխատելու եւ լիարժեք բանակցային գործընթաց վերականգնելու կամքն ու ցանկությունը:
Սա եւս մի կարեւոր գործոն է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված հրադադարը եւ ռազմական գործողությունների դադարն ամրապնդելու համար: Այս պայմաններում, իհարկե, մեր զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա: Այս պահին սահմանային լարում, ըստ էության, չկա: Պատերազմի հետեւանքները որոշակի հարցեր են առաջացրել մեր զինվորների կեցության պայմանների հետ կապված, ու մենք հիմա ակտիվ զբաղվում ենք այդ հարցերով: Իհարկե, ծանր հարցեր կան, ծանր իրավիճակներ կան, բայց գլոբալ հարցը հետեւյալն է. ի՞նչ ենք մենք պատրաստվում անել, պատրաստվո՞ւմ ենք մենք արդյոք հանձնվել, կքել այդ ծանրության ներքո։ Ոչ, չենք պատրաստվում։ Եւ մենք պետք է այդ ծանրությունը կարողանանք կրել արժանապատիվ և հաղթահարելի ծանրությունները հաղթահարել։ Ինչո՞ւ եմ ասում՝ հաղթահարելի ծանրություններ, որովհետեւ կան կորուստներ՝ մեր եղբայրների կորուստները, որոնք անհաղթահարելի են։ Դրանք մենք պետք է կրենք մեր սրտում, մեր հոգում, մեր մտքում, բայց նաեւ այդ ծանրությունը պետք է ուժեղացնի ապրելու, հաղթելու, հաղթահարելու մեր կամքը։
Սիրելի հայրենակիցներ,
եւս մի դրվագ։ Նոյեմբերի 9-ի հայտարարության առիթով ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ են դնում «Մեղրիի միջանցք» հասկացությունը:
Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայտարարության մեջ ո՜չ «Մեղրի» բառ կա, ո՜չ էլ «Միջանցք» բառ։ «Միջանցք» բառ կա Լաչինի կապակցությամբ։ Նկատի ունեմ՝ Մեղրիի մասով «Միջանցք» հասկացություն չկա:
Կա այլ բան՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում:
Եթե մենք ապագայի մասին պիտի մտածենք, ուրեմն պետք է մտածենք տնտեսական կյանքում նոր գործոններ ի հայտ գալու հնարավորության մասին: Արդյոք մեր տնտեսության մեջ էական բան կփոխի՞ Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-Իրան երկաթուղային կապի վերականգնումը: Կարծում եմ՝ այո: Եթե այս համատեքստում ենք դիտարկում հարցը, պատկերը այլ կերպ է երեւում: Բայց հիմա, ինչպես ասացի, շատ ավելի հրատապ խնդիրներ կան լուծելու:
Եւ հիմա ուզում եմ տեղեկացնել, թե ինչ ընթացքի մեջ է նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի իրագործումը:
Այս ընթացքում կայացվել են սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք որոշումներ: Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող մեր հայրենակիցներին տրամադրվում է առաջին անհրաժեշտ ֆինանսական օգնություն՝ յուրաքանչյուր անձի 68 հազար դրամի չափով, գումարած 15 հազար դրամ այն անձանց, ովքեր Արցախում սեփականություն չունեն: Որոշման մեջ կան որոշ բացառություններ, իհարկե, այդ մանրամասնությամբ ես չեմ անդրադառնա, որոշման մեջ գրված է, նրանք, ովքեր ուզում են ավելի մանրամասն ծանոթանալ, խնդրեմ, որոշման տեքստը հրապարակված է։ Եւ այս աջակցության գործընթացը չի ավարտվել, շարունակվում է:
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների բնակիչներին նույնպես առաջին անհրաժեշտ ֆինանսական օգնություն է տրամադրվում՝ յուրաքանչյուր անձին 300 հազար դրամի չափով։ Կառավարությունը միջոցներ է հատկացրել Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի տուժած տների վերականգնման համար։ Պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած եւ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին փոխհատուցում է տրամադրվում։ Որոշում ենք կայացրել հյուրընկալ ընտանիքներին ֆինանսավորելու մասին: Խոսքը այն ընտանիքների մասին է, ովքեր Արցախի՝ իրենց տներից զրկված մեր հայրենակիցներին կհյուրընկալեն Հայաստանում կամ Արցախում, ահա այդ ընտանիքներին փոխհատուցում կտրվի յուրաքանչյուր հյուրընկալվող չափահաս անձի մասով՝ Հայաստանում՝ 30 հազար դրամ, Արցախում՝ 45 հազար դրամ: Այսինքն՝ եթե կան ընտանիքներ, ովքեր ունեն հնարավորություն իրենց տներում տեղավորել այլ մարդկանց եւ ցանկություն, բնականաբար, իրենց համար այսպիսի համակարգ է ընդունվել։
Առաջիկայում որոշում կկայացվի պատերազմին մասնակցած ուսանողների եւ պատերազմի մասնակցած անձանց ընտանիքի անդամ ուսանողների՝ 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսման վարձը ամբողջությամբ փոխհատուցելու մասին:
Տեղի է ունենում վնասված շարժական գույքի հաշվառում՝ դրանց փոխհատուցման հարցը նույնպես լուծելու համար:
Սոցիալական երաշխիքների հավելյալ համակարգ կներդրվի գերեվարված եւ անհետ կորած մեր եղբայրների ընտանիքների անդամների համար: Արցախի կառավարության հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում Արցախի բնականոն կյանքը վերականգնելու համար: Արդեն մի քանի տասնյակ հազար արցախցիներ վերադարձել են, եւ պետք է լուծվեն տուժած տների վերականգնման, բնակարանից զրկված քաղաքացիների հարցերը: Սա պահանջում է լարված աշխատանք, եւ մենք վճռական ենք այս աշխատանքը անելու գործում: Ճանապարհային քարտեզի իրագործումը, ինչպես եւ պայմանավորվել ենք, լինելու է առաջիկա ամիսների մեր անելիքը:
Զուգահեռաբար ակտիվ աշխատանքներ են ընթանում հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում՝ դատական համակարգից մինչեւ կուսակցությունների մասին օրենք՝ բարեփոխումներ իրականացնելու համար:
Այս ամենի նպատակը ոչ թե նա է, որ մենք կամ ես մնանք իշխանության, այլ որ ժողովուրդը մնա իշխանության: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան ազատ կամարտահայտմամբ ընտրել իրենց իշխանությունը: Հիշեցնեմ, որ Հայաստանի պատմության մեջ միակ խորհրդարանական ընտրությունը, որի արդյունքները որեւէ կերպ որեւէ մեկի կողմից չեն վիճարկվել՝ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններն էին: Եւ հիմա Հայաստանում տեղի ունեցող որոշ քաղաքական պրոցեսների իմաստը պարզ է:
Որոշ շրջանակներ ուզում են ամեն ինչ անել, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները միակն էլ մնան, որտեղ ժողովուրդն ինքն է կայացրել որոշում: Սա թույլ չենք տալու: Ժողովրդի իշխանությունը Հայաստանում չի կարող դրվել կասկածի տակ:
Շնորհակալ եմ։ Եւ ուզում եմ ասել, սիրելի հայրենակիցներ, որ հիմա, ինչպես եւ ամենասկզբում ասեցի, այնպիսի փուլ է, որ ինչ մեղադրանքներ ասես դրվում են շրջանառության մեջ։ Ես ուզում եմ ասել, որ այդ հարցերից որեւէ մեկն անպատասխան չի մնալու։ Պարզապես նաեւ եկեք արձանագրենք, որ չենք կարող բոլոր եւ ամեն ասածներին նույն պահին կամ նույն օրը արձագանքել։ Հակառակ դեպքում կստացվի, որ ամբողջ օրը պետք է անցկացնենք տեսախցիկների առաջ, եւ այն օրակարգը, այն հրատապ եւ օպերատիվ լուծում պահանջող հարցերը, որոնց մասին ասում էի, պետք է լուծում չստանան։
Իհարկե, այսօր ես անդրադարձա մի շարք հարցերի, որոնք կոնցեպտուալ, կարեւոր հարցեր էին, բայց դրանք բոլորը չեն։ Դրանց բոլորին անպայման կլինի անդրադարձ, եւ խոսակցությունը ձեզ հետ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կշարունակվի աներկբայորեն։ Պարզապես եկեք այսպես աշխատենք՝ թողենք, որ այդ մեղադրանքները կուտակվեն, հասկանանք որո՞նք են, որոնց պետք է անդրադառնալ, որո՞նց վերաբերյալ է, որ Հայաստանի ժողովուրդը պարզաբանումների կարիք ունի, եւ ըստ հերթի, կարգի, անհրաժեշտության եւ երբեմն նույնիսկ ամենատարբեր ֆորմատներով, կանդրադառնանք։
Այսքանը այսօրվա համար։ Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների առաջ։ Սիրում եմ բոլորիդ եւ ծառայում եմ բոլորիդ»։–0–