ՀՀ նախագահը` Էրդողանին. Ներել կարելի է միայն Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շվեյցարական RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում հաղորդավարի խնդրանքնով պատմել է Հայոց ցեղասպանության մասին։ Նա նշել է, թե ինչ կասեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անձնական հանիմպան ընթացքում։
«Առաջին հերթին կասեմ Էրդողանին` բարև ձեզ, պարոն նախագահ։ Դուք Թուրքիայի նախագահն եք, իսկ ես` Հայաստանի։ Իմ նախնիներն Էրզրունից, Վանից և Բիթլիսից են եղել։ Ինչու՞ չխոսենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների, մեր անձնական հաաբերությունների, ինչպես նաև մեր երեխաների, թոռների և մեր երկրների ապագայի մասին։ Ես քրիստոնյա եմ, և քրիստոնեությունը սովորեցնում է ներել, սակայն ներել կարելի է միայն ճանաչումից հետո», – ասաց Սարգսյանը։
Սարգսյանը նշել է, որ պատրաստ է երկխոսության։ Ելնելով քրիստոնեական համոզմունքներից` նա չի բացառում օրերից մի օր ներման հնարավորությունը, սակայն «ներումը գալիս է ճանաչումից հետո»։
Նա կարծում է, որ այդ ճանաչումն ավելի լայն պատմական նշանակություն կունենա, քանի որ Հայող ցեղասպանությունը 20–րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը չի կասեցվել, կանգնեցվել, ինչը հանգեցրել է նման ողբերգության կրկնությանը մեկ դարի ընթացքում։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա, ինչպես կարծում է Հայաստանի նախագահը, առաջին աշխարհամարտի ավարտի տարեթիվը, որը նշվում է նոյեմբերի 11–ին, լավ առիթ կարող է դառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման կամ ազգի կողմից 1915–1916 թ.–ին վերապրած ողբերգության հիշեցման համար։
«Չգիտեմ` ինչպես կարող ենք խոսել առաջին համաշխարհային պատերազմի մասին, չանդրադառնալով ողբերգական պատմությանը, որը տեղի է ունեցել 105 տարի առաջ, և չխոսել Հայոց ցեղասպանության մասին։ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ հիշատակումը այս միջոցառումների շրջանակում բարձր կգնահատվի իմ, Հայաստանի և ամբողջ հայ ազգի կողմից», – ասել է Սարգսյանը։–0–