Рейтинг@Mail.ru
USD
396.9
EUR
408.17
RUB
3.5437
GEL
140.99
2025 թ. հունվարի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայ զինծառայողները գիշերը դիտարկել են հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ

15.07.2016, 10:38
Հուլիսի 14-ին ժամը 22:45-ի սահմանում, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ:
Հայ զինծառայողները գիշերը դիտարկել են հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 14-ին ժամը 22:45-ի սահմանում, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ և կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները», - հայտնել են պաշտպանության նախարարությունից: 

Գերատեսչության տվյալներով, հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 27 անգամ:

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-