Պուտինը Երևանում բանակցություններ կանցկացնի Փաշինյանի և Իրանի նախագահի հետ
30.09.2019,
19:07
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին: Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Միջոցառման շրջանակում Ռուսաստանի նախագահը բանակցություններ կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ», - նշվում է տարածած հաղորդագրությունում: