ՀՀ ԱԳՆ ղեկավարը խոսել է Լավրովի երևանյան այցի օրակարգի մասին
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ուրբաթ լրագրողների հետ զրույցում բացահայտեց իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի այցի օրակարգը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լավրովը Հայաստան կայցելի նոյեմբերի 10-11-ին: Նախատեսվում է հուշագրի ստորագրում, ըստ որի, որոշ որոշ ԶԼՄ-ների, ռուս մասնագետների համար բաց կլինեն Պենտագոնի փողերով Հայաստանում ստեղծված կենսալաբորատորիաները:
«Լավրովի այցը պաշտոնական կլինի: Կժամանի մեր ռազմավարական գործընկեր պետության ԱԳՆ ղեկավարը: Մենք բավականին ակտիվ շփում ունենք, վստահ երկխոսություն, ունենք շատ լայն օրակարգ ինչպես երկկողմանի հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային և համաշխարհային հարաբերությունների տեսակետից», - ասաց Մնացականյանը:
Մասնավորապես, ըստ նախարարի, քննարկվեն համագործակցության հարցերը տարբեր հարթակներում, այդ թվում` ՀԱՊԿ և ԵՏՄ-ի շրջանակում:
Հարցին, թե կդիտարկվի, արդյոք, Հայաստանում կենսաբանական լաբորատորիաերի հարցը, Մնացականյանը հայտարարեց, որ դրա մասին հնարավոր կլինի խոսել բանակցությունների ավարտից հետո:-0-