Այն, ինչ Իսրայելի համար զենքի վաճառք է, մահացու է մեր ժողովրդի համար. ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Այն, ինչ Իսրայելի համար զենքի վաճառք է, մահացու է մեր ժողովրդի համար: Այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է իսրայելական պետական KAN NEWS հեռաուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Մենք տեսել ենք, թե ինչպես է այդ զենքը կիրառվել մեր դեմ, և մենք կրել ենք կորուստներ ձեր զենքի պատճառով: Հետևաբար, դուք պետք է հասկանակ, թե ինչպես ենք մենք վերաբերվում դրան»,-ընդգծել է նա:
Նա նշեց նաև, որ Հայաստանը լրջորեն մտահոգվում է իր անվտանգության համար, ինչը, նրա խոսքով, պետք է հասկանալի լինի Իսրայելին: «Մենք լիովին հակված ենք խաղաղություն և անվտանգություն հաստատել մեր տարածաշրջանում: Մենք հակված ենք նաև համակարտության խաղաղ ուղիներ փնտրել բոլոր կողմերի համար ընդունելի պայմանների հիման վրա», - ասել է նա:
Զոհրաբ Մնացականյանն ընգծել է, որ մեր տարածաշրջանում սպառազինման մրցավազքը չի նպաստում խաղաղաշինության հաստատմանն ու անվտանգության ապահովմանը:-0-