Ցանկացած խաղաղության պայմանագիր և համաձայնագիր լավ է, երբ կան փոխզիջումներ. Արայիկ Հարությունյան
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խուսափեց պատասխանել հարցին, թե արդյոք Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Cop29-ին։
«Դուք գիտեք, որ հրավերը կա, բայց այս պահին դրանից ավել բան չեմ կարող ասել»,- ասաց Հարությունյանը։
Հարությունյանը ասաց, որ չի ուզում խոսել նախապայմանների մասին, քանի որ ցանկացած բանակցություններում, երբ նախապայմաններ են դրվում, «լավ տեղ չի տանում»։
Նա նաև անդրադարձավ խաղաղության պայմանագիրը ստորագրելու հնարավորությանը, չնշելով, թե որ կետերի շուրջ համաձայնության չեն կարողանում գալ Ադրբեջանի հետ։
«Ցանկացած խաղաղության պայմանագիր և համաձայնագիր լավ է, երբ կան փոխզիջումներ։ Երբ զիջումեր են լինում, դրանք արդյունավետ չեն լինում»,- ասաց Հարությունյանը։