Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՌԴ Պետդուման վավերացրել է ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

10.12.2014, 13:17
ՌԴ Պետդուման չորեքշաբթի նիստի ժամանակ վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը։
ՌԴ Պետդուման վավերացրել է ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ Պետդուման չորեքշաբթի նիստի ժամանակ վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ 

ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման օրինագիծը Պետդումայի քննարկմանն է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսին ստորագրել և արդեն վավերացրել են 2015 թ.–ի հունվարի 1–ից ԵՏՄ–ի ստեղծման պայմանագիրը։ Հոկտեմբերի 10–ին Մինսկում ստորագրվել է ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Նախատեսվում է, որ փաստաթուղթը մինչև հունվարի 1–ը կվավերացվի ԵՏՄ անդամ երկրների և Հայաստանի խորհրդարաններում։ Մայիսին նաև ստորագրվել է ԵՏՄ–ին Ղրղըզստանի անդամակցության միջոցառումների ծրագիրը։ 

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին նշել է, որ Հայաստանն անցել է ԵՏՄ–ին անդամակցության նախապատրաստական ճանապարհը, լուծվել են ընդհանուր սահմանի բացակայության հետ կապված հարցերը։ Նա պարզաբանել է, որ պայմանագիրն ունի վեց հոդված և հինգ հավելված, որոնք լուծել են բոլոր խնդիրները, որոնք կապված էին այդ թվում նաև անցումային շրջանի հետ։ Այն Հայաստանը ստացել է ԵՏՄ–ի շրջանակում նոր նորմատիվաիրավական կարգավորումներին հարմարվելու համար

«Դրանք վերաբերում են նաև մաքսային սակագներին` 1 տարի առանձին ապրանքների համար և առավելագույնը մինչև յոթ տարի։ Մասնավորապես, մաքսային տուրքից կազատվեն մի շարք ապրանքներ` ավիացիոն արտադրությունը, ուղղաթիռները, անձնական օգտագործման ավտոմեքենաները։ Այդ բացառությունների գործողության առավելագույն ժամանակաշրջանը մինչև 2022 թվականն է», – ասել է Սլուցկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։–0–