Փաշինյանը հայտնել է Պուտինի հայաստանյան այցի հստակ ամսաթիվը
08.05.2019,
15:54
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Պուտինի հայաստանյան այցի հստակ ամսաթիվը:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի` 1 տարվա պաշտոնավարման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի հստակ ամսաթիվը:
«Այցը կկայանա հոկտեմբերի 1-ին: Կժամանեն նաև ԵՏՄ այլ անդամ պետությունների ղեկավարները», - ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները կհանդիպեն Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհուրդի շրջանակում, որը կանցկացվի մայիսի 29-ին Ղազախստանում:
Ապրիլի 29-30-ին Հայաստանում կայացել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որում մասնակցել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:-0-