Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Պատրուշևը և Գրիգորյանը հաստատել են ՀՀ և ՌԴ ԱԽ-ների համագործակցության բարձր մակարդակը

13.08.2019, 15:21
Երևանում երեքշաբթի կայացել է Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհրուրդների քարտուղարների խորհրդակցությունները:
Պատրուշևը և Գրիգորյանը հաստատել են ՀՀ և ՌԴ ԱԽ-ների համագործակցության բարձր մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանում երեքշաբթի կայացել է Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհրուրդների քարտուղարների խորհրդակցությունները: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի Անվտանգության խորհրդների աշխատակազմերի, իրավապահ մարմինների, ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների գծով երկու երկրների միջև համագործակցության հարցերի լայն շրջանակ: Կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակի շուրջ:

Բացի այդ, Գրիգորյանը և Պատրուշևը քննարկել են հայ-ռուսական համագործակցության հարցերը ԵՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի հարթակներում:

Ամփոփվել են այսօր Երևանում կայացած անվտանգության հարցերով հայ-ռուսական խորհրդակցությունների արդյունքները, քննարկվել է նաև համագործակցությունը միջազգային կազմակերպություններում` Ռուսաստանի և Հայաստանի ազգային շահերի շրջանակում, ինչպես նաև համագործակցության հարցեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Պատրուշևը կարևորել է Հայաստանի հետ Ռուսաստանի համագործակցությունը միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերի վերաբերյալ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Նշվել է, որ այս խնդիրը կարևոր է երկու պետությունների կայուն զարգացման, ինչպես նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ արդյունավետ պայքարի համար:

«Անցկացված խորհրդակցությունները հաստատել են փոխըմբռնման բարձր մակարդակը ու ռուսական և հայկական կողմերի մոտեցումների նմանությունն ազգային անվտանգության հարցերի լուծման նկատմամբ», – նշվում է հաղորդագրության մեջ:-0-