Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

ՌԴ դեսպանը հայտնել է Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման շուրջ (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

17.10.2018, 17:44
Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում մնում է անփոփոխ::
 ՌԴ դեսպանը հայտնել է Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման շուրջ (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում մնում է անփոփոխ, երեքշաբթի «Նոոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` պատասխանելով ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումների հնարավոր փոփոխության հարցին։

Հիշեցնենք, որ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն evnreport.com–ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ հայերը պետք է որոշեն իրենց համար, թե ինչի են պատրաստ Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հարցում, ինչպես նաև զարմանք է արտահայտել, թե որքան քիչ է քննարկվում ընդունելի լուծումը կամ փոխզիջման տարբերակը։ Միաժամանակ դիվանագետը նշել է, որ տարածքների վերադարձն եղել է Մադրիդյան սկզբունքների հիմնական դրույթներից մեկը և նրանց վերադարձը պետք է դառնար խաղաղ կարգավորման համաձայնության մի մասը։

«Մեր դիրքորոշումը մնում է նույն է` կարգավորումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, հիմնված երկու կողմերի շահերի վրա։ Այսօրվա դրությամբ մենք Մինսկի խմբի այլընտրանք չենք տեսնում, սակայն կրկնեմ, որ լուծումներ գտնելը, անկասկած, միայն կողմերի գործն է։ Մեր դերն է` պահպանել կայունությունը, որպեսզի կողմերը հնարավորինս հաջող շարժվեն փոխընդունելի լուծում գտնելու ուղղությամբ։–0–