Рейтинг@Mail.ru
USD
396.9
EUR
408.17
RUB
3.5437
GEL
140.99
2025 թ. հունվարի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Ռոբերտ Քոչարյանը հայտնել է նրա քաղաքականություն վերադառնալու հիմնական պատճառները

16.08.2018, 23:56
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել, որ մտադիր է վերադառնալ քաղաքականւթյուն, ինչպես նաև հայտնել է պատճառները:
Ռոբերտ Քոչարյանը հայտնել է նրա քաղաքականություն վերադառնալու հիմնական պատճառները

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել, որ մտադիր է վերադառնալ քաղաքականւթյուն, ինչպես նաև հայտնել է պատճառները, որոնք հանգեցրել են այդ որոշմանը:

Որպես հիմնական պատճառներից մեկը Քոչարյանը նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ըստ նրա, ձախողված արտաքին քաղաքականությունը:

«Նայեք քարտեզին, թե որտեղ է գտնվում Հայաստանը, ինչպիսի հարաբերություններ ունի հարևան երկրների հետ, և ինչ է կատարվում ընդհանրապես: Այսօր ռուս-ամերիկյան հարաբերությունները ամենացածր մակարդակի վրա են «սառը պատերազմի» ավարտից հետո,  նոր պատժամիջոցներ են կիրառվել, ինչպես նաև պատժամիջոցների նոր ալիք է սպասվում: Ամերիկան դուրս է եկել միջուկային գործարքից, նոր պատժամիջոցներ են կիրառվել Իրանի դեմ, և նախատեսվում են նորերը՝ կապված նավթի արտահանման հետ», - ասել է Քոչարյանը՝ խոսելով աշխարհաքաղաքական իրավիճակի մասին:

Նա նաև հատուկ մատնանշեց, թե ոնց է փոխվել Թուրքիան վերջին 10 տարվա ընթացքում:

«Դա բոլորովին այլ երկիր էր, որը ծգտում էր դեպի ԵՄ, և դա սահմանաակում էր նրա ագրեսիան ու միջամտությունը հարևան երկրների ներքին գործերի մեջ: Նրան պետք էր ցույց տալ, որ նա ժողովրդավարական երկիր է, որտեղ կա խոսքի ազատություն: Այսօր Թուրքիան լիովին ազատ է, և մենք տեսնում ենք, թե ոնց է Էրդողանն ազդում Սիրիայի ներքին իրավիճակի վրա, տեսնում ենք նրա հարաբերությունները Ադրբեջանի հետ ու չլուծված Ղարաբաղյան հակամարտությունը», - ասել է նա:

Քոչարյանը կոչ արեց դիտարկել այս բոլոր գործոնները որպես մեկ ամբողջություն ու տեսնել, թե ինչ ունի Հայաստանը:

«Կա կառավարություն, որը, կարծում եմ, չի հասկանում այդ ամենը, չունի փորձ, չի հասկանում, որ չի կարելի վարկաբեկել բանակը: Նրանք հեռու են բանակից և չեն հասկանում, որ այս իրավիճակում միայն ուժեղ բանակն է մեր պետականության իրական երաշխիքը: Նրանք քայլեր են կատարում, որոնք խանգարում են այն հավասարակշռության, որը Հայաստանը գտել է մեծ դժվարությամբ», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Ըստ նրա, կառավարությունը ոչ ադեկվատ է գնահատում այն, ինչ կատարվում է Հայաստանից դուրս:

«Ես նրանց չեմ մեղադրում, քանի որ իրենք չունեն փորձ: Որտեղից նրանք պե՞տք է փորձ ունենան, եթե Սորոսի դրամաշնորհներով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները զբաղված են բոլորովին այլ գործերով: Իմ մոտ նենց տպավորություն է, որ այդ ֆինանսովորումը կարող է արդեն Ադրբեջանից է գալիս, կարող է նաև Թուրքիայից՝ այլ կազմակերությունների միջոցով: Միտումնավոր ոչնչացնել բանակը՝ մեղադրելով իշխանություններին սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ անպատասխան քայլեր է», - կարծում է նա:

Նա մտահոգություն հայտնեց, որ ներկա կառավարությունը չունի բավարար փորձ, ունակություններ ու գիտելիքներ այս ամենի մասին, և այս աշխարհաքաղաքական վտանգները՝ նրա քաղաքականություն վերադառնալու հիմնական խթան է:-0-

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։-0-