Սերժ Սարգսյանը հարցազրույց կտա Վլադիմիր Սոլովյովին. այն կցուցադրվի Ռուսաստանում ապրիլի 23-ին
ԵՐԵՎԱՆ,5 մարտի. /ԱՌԿԱ/. Այս օրերին Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ` մասնակցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի որդու հարսանիքին, մի քանի օր էլ որոշել է անցկացնել մոր` տիկին Նորայի մոտ: Հարսանիքը կայացել է Ստեփանակերտի «Արարատ գոհար» ռեստորանում, մասնակցել է մոտ 400 մարդ, Երևանից մեծ թվով հյուրեր են եղել, գրում է «Հրապարակ» թերթը։
«Մեզ ասացին, որ ներկա է եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ իր տեղակալներով, նախկին Պնախարար Վիգեն Սարգսյանը և այլք։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում Հայաստան է ժամանելու իրեն հայերի մեծ բարեկամ համարող հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը», - գրում է թերթը։
Նա հարցազրույց է անցկացնելու Սերժ Սարգսյանի հետ, որը, ըստ թերթի աղբյուրների վկայությամբ, ռուսական 2-րդ հեռուստաալիքով կցուցադրվի ապրիլի 23-ին` Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, որը նոր իշխողները ցանկանում են «Քաղաքացու օր» ճանաչել եւ դարձնել ոչ աշխատանքային»:-0-