Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ադրբեջանը շահագրգռված է ստատուս քվոյի փոփոխման և ղարաբաղյան հակամարտության վերսկսման հարցում, սակայն զգուշանում է ռիսկերից. դե Վաալ

02.07.2013, 17:25
Ադրբեջանն ավելի շատ է հետաքրքրված ստատուս քվոյի փոփոխման և ղարաբաղյան հակամարտության վերսկսման հարցում, սակայն այդ քայլում նրա համար շատ մեծ ռիսկեր են թաքնված, կարծում է «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը, հաղորդում է«Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Ադրբեջանը շահագրգռված է ստատուս քվոյի փոփոխման և ղարաբաղյան հակամարտության վերսկսման հարցում, սակայն զգուշանում է ռիսկերից. դե Վաալ
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանն ավելի շատ է հետաքրքրված ստատուս քվոյի փոփոխման և ղարաբաղյան հակամարտության վերսկսման հարցում, սակայն այդ քայլում նրա համար շատ մեծ ռիսկեր են թաքնված, կարծում է «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը, հաղորդում է«Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Վերջին տասը տարում Ադրբեջանի հարստացումը կարող է կորցվել մեկ շաբաթվա ընթացքում, եթե ռազմական գործողությունները լավ ընթացք չստանան»,– Երևանում «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» հանրահայտ գրքի տասնամյակի առթիվ գրքի վերահրատարակմանը նվիրված քննարկման ժամանակ լրագրողներին ասաց նա։

Միաժամանակ դե Վաալն ավելացրեց, որ եթե մոտենանք ռացիոնալ տեսանկյունից, ապա ղարաբաղյան հակամարտության կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ պատերազմի վերսկսման հարցում, դրա հավանականությունը քիչ հավանական է, սակայն որոշակի ռիսկեր կան, որոնք տարեցտարի աճում են։

Ըստ նրա` մտավախություն կա, որ ադրբեջանական իշխանությունները ներքին կամ արտաքին ճգնաժամի դեպքում կարող են փորձել խաղարկել «ռազմական քարտեզը»։

Այդ կապակցությամբ փորձագետը հիշեցրեց, որ 2008թ.–ի Հարավային Օսեթիայի պատերազմը նույնպես ոչ ոքի պետք չէր։

«Գոյություն ունի հիմարության գործոնը, կողմերը կարող են ոչ ճիշտ հաշվարկել մյուս կողմից արձագանքը, կարող է շփման գծում որևէ պայթյուն լինել, որը կարող է սրման հանգեցնել»,– նշեց դե Վաալը։

Դե Վաալը նշեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի քաղաքական դիսկուրսի մի մասն է, սակայն գլխավոր թեման չէ, չնայած երիտասարդ սերնդի շրջանում հայերի նկատմամբ ագրեսիան ավելի շատ է, քան ավագ սերնդի շրջանում։ «Ես չէի ասի, որ հանրությունը փոթորկվում և եռում է նոր պատերազմի ակնկալիքով»,– նշեց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-