Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱԳՆ. ՀՀ–ն դիմելէ ԵԱՀԿ–ին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար

14.03.2022, 15:10
Նշենք, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին
ԱԳՆ. ՀՀ–ն դիմելէ ԵԱՀԿ–ին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ–ն հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

Նշենք, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, նման հայտարարություններ արել է նաև Ադրբեջանը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը օրեր առաջ հայտնել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը Հայաստանի կառավարության օրակարգային առաջնահերթություններից է:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, բայց մինչ այդ փաստաթուղթը պետք է ձևակերպվի բանակցությունների արդյունքում։ Նա նշել է, որ «այդ բանակցությունները պետք է տեղի ունենան, և Հայաստանը պատրաստ է դրանց»։–0–