Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2024 թ. դեկտեմբերի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Financial Times. Եվրոպան ութ շաբաթ ունի Շենգենը փրկելու համար

22.01.2016, 10:36
Եվրամիությանը «վեցից ութ շաբաթ» է մնացել Շենգենյան համակարգը փրկելու համար, Դավոսի տնտեսական համաշխարհային համաժողովում ասել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն։
Financial Times. Եվրոպան ութ շաբաթ ունի Շենգենը փրկելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Եվրամիությանը «վեցից ութ շաբաթ» է մնացել Շենգենյան համակարգը փրկելու համար, Դավոսի տնտեսական համաշխարհային համաժողովում ասել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով The Financial Times–ին։

 «Գարնան հետ կաճի արտագաղթողների հոսքը, որը կարող է համակարգի անուղղելի կործանում բերել, քանի որ անդամ երկրները ձգտելու են վերականգնել սահմանային վերահսկողությունը։ Մենք այլևս ի վիճակի չենք լինի ընդունել այդքան մեծ թվով փախստականների»,– ասել է հոլանդացի վարչապետը Դավոսում։ 


Տուսկը նշել է Շենգենյան գոտու վերացման ժամկետները>>

Բացի այդ, շարունակում է պարբերականը, հոլանդացի քաղաքական գործիչը խոստովանել է, որ Շենգենյան համակարգի որոշակի էրոզիա արդեն նկատվում է, հատկապես, Շվեդիայի և Դանիայի միջև սահմանում ստուգումների վերականգնումն ի պատասխան փախստականների ավելացող հոսքերին։

 

Նույն դիրքորոշումն ունի, ինչպես նշում է FT–ը, Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն, ով ասել է, որ «չի ուզում նույնիսկ մտածել այն հարցի շուրջ», թե արդյոք Գերմանիան կկարողանա 2016 թվականին լուծել 2015 թվականին ժամանած մեկ միլիոն փախստականների հարցը։

Գերմանացի պաշտոնյան կարծում է, որ Եվրամիությունը «Մարշալի ծրագրի» նմանությամբ մի ծրագրի կարիք ունի Եվրոպայի հարևան երկրների տնտեսական զարգացմանն օժանդակելու նպատակով։ Այդպիսի քաղաքականության նպատակը, ըստ նրա, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի երկրներում տնտեսական լավագույն պայմանների ստեղծումն է, թեև այդպիսի ծրագիրը կարող է միլիարդավոր եվրոներ արժենալ։

The Financial Times–ը նշում է նաև, որ Շենգենյան համաձայնագիրը ճգնաժամային վիճակում է, ինչը դրսևորվում է Մակեդոնիայի և Հունաստանի միջև սահմանի փակմամբ։ Միաժամանակ, Հունգարիան բազմիցս նշել է սահմանը փակելու ծրագրերի մասին այն դեպքում, եթե միգրացիոն ճգնաժամը կարգավորելու որևէ քայլ չկատարվի։ Նմանատիպ հռետորաբանությամբ է հանդես եկել նաև Ավստրիան, իսկ Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալու ծրագրեր ունի։ -0-