Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ֆրանսիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

06.03.2020, 10:43
Ֆրանսիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Ֆրանսիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./ԱՌԿԱ/. 2020թ. մարտի 5-ին Ֆրանսիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

ԵՄ 28 անդամ պետություններից 20-ը`Էստոնիան, Լատվիա, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորություըն, Ֆինլանդիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան, Կիպրոսը, Գերմանիան, Իռլանդիան, Խորվաթիան, Շվեդիան և Սլովենիան - արդեն հայտնել են ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղարությունը Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտի վերաբերյալ:

Բելգիան և Ֆրանսիան նույնպես ավարտել են Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերը, բայց դեռ չեն հայտնել ԵՄ գլխավոր քարտուղարությանը:

 Հայաստանի և ԵՄ–ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24–ին և հայկական խորհրդարանի կողմից վավերացվել է 2018 թվականի ապրիլի 11–ին։ Հայաստանը դարձել է ԵՏՄ առաջին անդամ երկիրը, որը նման փաստաթուղթ է ստորագրել ԵՄ–ի հետ։-0-