Հայաստանն ու Ղազախստանն ավարտել են տարվա I եռամսյակը տնտեսության 2,2% աճով` ԵՏՄ–ի տարածքում գրանցված միջինը 1,4% նվազման դեպքում
05.06.2015,
13:41
ԵՏՄ անդամ–պետությունների ՀՆԱ–ի ծավալը 2015 թ.–ի հունվար–մարտին կազմել է 333 մլրդ դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1,4 տոկոսով։ Ինչպես վկայում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տվյալները, միայն Հայաստանն ու Ղազախստանն են ավարտել առաջին եռամսյակը տնտեսական աճով։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ անդամ–պետությունների ՀՆԱ–ի ծավալը 2015 թ.–ի հունվար–մարտին կազմել է 333 մլրդ դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1,4 տոկոսով։ Ինչպես վկայում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տվյալները, միայն Հայաստանն ու Ղազախստանն են ավարտել առաջին եռամսյակը տնտեսական աճով։
ԵՏՀ–ի տվյալներով` 2015 թ.–ի առաջին եռամսյակում Հայաստանի ՀՆԱ–ն, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 2,2 տոկոսով` կազմելով 1,8 մլրդ դոլար (873,6 մլրդ դրամ)։ ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` տնտեսական աճը հաշվետու եռամսյակում հիմնականում պայմանավորված է արդյունաբերության 2 տոկոսանոց աճով, գյուղատնտեսության 4,5 տոկոսանոց աճով և ծառայությունների 3,9 տոկոսանոց աճով։ Պետբյուջեում Հայաստանի տնտեսական աճը 2015 թ.–ին նախատեսված է 4,1 տոկոսի չափով։
Բացի այդ, ԵՏՄ երկրների շրջանում տնտեսության աճ է գրանցել նաև Ղազախստանը` 2,2 տոկոս, իսկ երկրի ՀՆԱ–ի ծավալը կազմել է 43 մլրդ դոլար։
Միաժամանակ Ռուսաստանն առաջին եռամսյակն ավարտել է 1,9 տոկոսանոց տնտեսական անկմամբ (ՀՆԱ–ն կազմել է 275,6 մլրդ դոլար), իսկ Բելառուսը` 2 տոկոսանոց անկմամբ (12,6 մլրդ դոլար)։
ԱՄՀ–ի վերջին կանխատեսմամբ` Ռուսաստանում 2015 թ.–ին ակնկալվում էր տնտեսության 3,4 տոկոսանոց անկում, Բելառուսումը` 2,3 տոկոսի անկում, Հայաստանում` 1 տոկոսի անկում, Ղազախստանում` 2 տոկոսի աճ։
Վերջին գնահատականներով` 2015 թ.–ի առաջին եռամսյակում ԱՄՆ–ի տնտեսության մեջ նկատվել է 0,7 տոկոսի անկում, իսկ ԱՄՀ–ի կանխատեսմամբ` ամերիկյան տնտեսությունն ընթացիկ տարին կավարտի 2,5 տոկոսանոց աճով։
Միաժամանակ եվրագոտում և ԵՄ–ի ՀՆԱ–ն, նախորդ տարվա հունվար–մարտին, ավելացել է, համապատասխանաբար, 1 և 1,4 տոկոսով, իսկ եվրոպական հանձնաժողովի կանխատեսմամբ` 2015 թ.–ին եվրագոտու և ԵՄ–ի տնտեսության աճը սպասվում է համապատասխանաբար 1,5 և 1,8 տոկոսի չափով։
Ղազախստանը, Ռուսաստանն ու Բելառուսը 2014 թ.–ի մայիսի 29–ին Աստանայում ստորագրեցին ԵՏՄ պայմանագիրը, որն ուժի մեջ մտավ 2015 թ.–ի հունվարի 1–ին։ Հունվարի 2–ից ԵՏՄ–ին անդամակցեց Հայաստանը, մայիսին` Ղրղըզստանը։ –0–