Рейтинг@Mail.ru
USD
396.9
EUR
408.17
RUB
3.5437
GEL
140.99
2025 թ. հունվարի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

«Հայաստանում պետական հեղաշրջման փորձ չի եղել և չի լինելու». ՀՀ վարչապետ

25.01.2020, 15:39
«Հայաստանում պետական հեղաշրջման փորձ չի եղել և չի լինելու». ՀՀ վարչապետ
«Հայաստանում պետական հեղաշրջման փորձ չի եղել և չի լինելու». ՀՀ վարչապետ

 ԿԱՊԱՆ, 25 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԶԼՄ–ներում և հասարակության մեջ շրջանառվող պետական հեղաշրջման վերաբերյալ լուրերին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային Անվտանգությնա խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել էր, որ երկրում հեղաշրջման փորձեր են եղել։ Հունվարի 23–ին լրագրողների հետ զրույցում նա պատասխանել է հարցին, որում առկա էր ձևակերպում պետական հեղաշրջման մասին, և հավելել, որ ընդդիմությունը կամ նախկին իշխանությունը պաբերաբար փորձել են տորպեդահարել (իշխանությունը` խմբ):

«Արմեն Գրիգորյանի հայտարարության դեպքում մենք գործ ունենք ժամանակակից լրատվության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է «վերնագրային ընթերցում»։ Այսինքն մարդիկ սովորաբար ոչ թե նյութն են կարդում, այլ վերնագիրը։ Գրիգորյանը հենց կոնկրետ այդպիսի հայտարարություն չի արել, այլ տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողնին բերել են այդպիսի եզրակացության»,– ասել է նա։ 

Վարչապետ կարևոր է համարել այս հարցի պարզաբանումը, քանի որ այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են «հեղաշրջում», «պետական հեղաշրջում», «պատերազմ» և այս կարգի հասկացությունները ժամանակի ընթացքում շատ լուրջ ոփոփոխություններ են կրել։

«Ժամանակակից աշխարհում կա տերմին` «հիբրիդային պատերազմ», որի ամբողջ իմաստն այն է, որ պատերազմը ընթանում է, բայց այդ պատերազմը ոչ ոք չի նկատում և պատերազմ այդ պարամետրերով չկա։ Եթե Արմեն Գրիգորյանի հայտարարությունները ճշգրիտ ձևակերպենք կամ մեկնաբանենք, ապա կարող ենք նաև դա անվանել «հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ»»,– նշել է Փաշինյանը։ 

Վարչապետը հայտնել է, որ այդ պրոցեսը լիարժեք և վերջնականորեն պարտված է և ջախջախված։ 

Որպես «հիբրիդային» պրոցեսների անբաժան մաս, վարչապետը նշել է տասնյակ միլիոնավոր դոլարների ծախսումը ԶԼՄ–ներով և սոցցանցերով Հայաստանի ղեկավարի և նրա ընտանիքի անդամների, բարձրաաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություններ տարածելու երևույթը։

 «Ընդ որում դա արվում է ներգրավվելով քրեական աշխարհը, տարբեր ուժեր, կոռումպացված դեմքեր։ Ինչո՞ւ «հեղաշրջում» բառն այս պրոցեսի մեջ տեղավորվում է, որովհետև հընթացս այդ պրոցեսի մեջ ներգգրավվում են նաև գործող պաշտոնյաներ, որոնք լինելով իշխանության ներսում գործում են ընդդեմ իշխանության»,– ասել է վարչապետը։

 Փաշինյանն այդ թվում նշել է, որ այդ պրոցեսում ներգրավված են նախկին պաշտոնյաներ, այդ թվում դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ։ Իր խոսքով, մի ժամանակ կար` ինքը համոզված էր, որ ողջ դատական համակարգն է ներգրավված դրանում, բայց ժամանակը ցույց է տվել, որ ամենևին այդպես չէ, այլ ընդամենը դատական համակարգի առանձին փոքր խմբեր, ՍԴ դատարանում կոնկրետ պաշտոն օկուպացրած որոշ պաշտոնյաներ, ովքեր փորձել են ՍԴ դատարանի մյուս անդամներին նույնպես ներգրավվել այդ պրոցեսի մեջ։ 

Այնուհետև Փաշինյանը փորձել է որոշ հստակություն մտցնել` նշելով, որ  «հեղաշրջում» հասկացության փոխարեն ավելի ճիշտ կլինի կիրառել «ռևանշ» հասկացությունը։

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում պետական հեղաշրջման փորձ չի եղել և չի լինելու, եղել է «հիբրիդային հեղաշրջման երազանք, նախապատրաստություն, երազախաբություն»։

 «Ինչպես կա պատերազմ և հիբրիդային պատերազմ, այդպես էլ կա հեղաշրջում և հիբրիդային հեղաշրջում, և մենք այդ հեղաշրջման ողնաշարը ջարդել ենք։ Եվ ՀՀ–ում այդպիսի փորձ անգամ լինել ուղղակի չի կարող։ Ովքեր ուզում են էլի փորձել իրենց հոտառությունը, դուք գիտեք, իրենց հետ ինչ է տեղի ունենալու» ,– նշել է Փաշինյանը։ –0–