Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և որպես խաղաղության պայմանագիր ստորագրել. ՀՀ նոր առաջարկը Բաքվին

31.08.2024, 13:56
Փաշինյանը հայտնում է, որ ՀՀ-ն Բաքվին երեկ նոր առաջարկ է ներկայացրել
Վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և որպես խաղաղության պայմանագիր ստորագրել. ՀՀ նոր առաջարկը Բաքվին

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Ես կուզեմ մեր ուշադրությունը հրավիրել այն, ըստ էության, նոր առաջարկի վրա, որը ՀՀ-ն ներկայացրել է Ադրբեջանին: Այս մասին այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը խոստովանում է, որ առաջարկը երեկ է տեղի ունեցել և պաշտոնական Բաքուն չի էլ հասցրել ծանոթանալ այդ առաջարկի էությանը:

«Առաջարկի էությունը հետևյալն է, որ խաղաղության պայմանագրի վերջին նախագծում մենք ունենք 17 հոդված: Դրանցից 13-ը լիարժեք համաձայնեցված են, ներառյալ՝ նախաբանը: Եւս երեք հոդված բաղկացած է մեկից ավելի նախադասությունից եւ հովդածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ առաջարկի էությունն է վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և ձևակերպումները և դա ստորագրել որպես խաղաղության պայմանագիր:

«Ինչու ենք մենք դա հնարավոր ենք համարում, որովհետև այնտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները: Այսպես, թե այնպես, մենք չենք կարող ունենալ որևէ պայմանագիր, որ բոլոր հնարավոր հարցերը կարգավորի: Մեր առաջարկի էությունը հետևյալն է. այն, ինչ այս պահին արդեն համաձայնեցված է, դա ստորագրել և վավերացնել, մնացած բոլոր հնարավոր հարցերի քննարկումը շարունակել»,-մանրամասնեց վարչապետը։

Փաշինյանը ենթադրում է, որ այդ պայմանագրի ստորագրումից հետո երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, ինչը լրացուցիչ պլատֆորմ կհանդիսանա մնացած հարցերը քննարկելու համար։