Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ փոխարտգործնախարարը մեկնաբանել է Պուտինի այցի հավանականությունը

05.09.2019, 20:06
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հինգշաբթի մեկնաբանել է լրագրողներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հավանականությունը Երևան` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհդի նիստին մասնակցելու նպատակով։
ՀՀ փոխարտգործնախարարը մեկնաբանել է Պուտինի այցի հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հինգշաբթի մեկնաբանել է լրագրողներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հավանականությունը Երևան` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհդի նիստին մասնակցելու նպատակով։

«Հոկտեմբերի 1–ին նիստ անցկացնելու որոշումը հաստատվել է բոլոր անդամ երկրների ղեկավարների, այդ թվում` Ռուսաստանի ղեկավարի կոնսենսուսով։ Նա (Պուտինը` խմբ.) հյուր չէ»,– ասաց Քոչարյանը։

Նա նաև հայտնեց, որ ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին, ինչպես նաև զուգահեռ համաժողովին հրավիրված են այլ երկրների ղեկավարներ։ Քոչարյանը նշեց, որ խոսքը, մասնավորապես, Իրանի, Սինգապուրի և Մոլդովայի ղեկավարների մասին է, որը ԵՏՄ–ի միակ դիտորդն է։ -0-