ՀՀ վարչապետն արդիական է համարում Իրանի և ԵՏՄ–ի միջև առևտրային համաձայնագրի հնարավոր կնքումը
29.05.2015,
18:14
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդիական է համարում Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև առևտրային համաձայնագրի հնարավոր կնքումը։ Այս մասին նա հայտարարել է ուրբաթ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդիական է համարում Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև առևտրային համաձայնագրի հնարավոր կնքումը։ Այս մասին նա հայտարարել է ուրբաթ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ։
Ավելի վաղ նշվում էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ու Իրանը պայմանավորվել են մշակել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի հաստատման հնարավորությունները։
«Բոլոր պետությունների կարծիքով` Իրանի հետ արտոնյալ առևտրային համաձայնագրի հեռանկարի կնքման նպատակահարմարությանն ուղղված բոլոր ուսումնասիրություններն արդիական են։ Դա թույլ կտա միության անդամներին դուրս գալ արտաքին շուկաներ և հասանելիություն ստանալ Միջին Արևելքի կարևորագույն տարանցիկ երթուղիների նկատմամբ... Խոսելով Իրանի հետ համագործակցության մասին` հարկավոր է ուշադրություն դարձնել նաև Իրանի հետ Հայաստանի և Պարսից ծոցի մյուս երկրների տարածքներով անցնող ԵՏՄ երկրների լոգիստիկ հանգույցի նախագծերի համատեղ առաջխաղացման և իրականացման թեմային», – ասել է Աբրահամյանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ուրբաթ Ղազախստանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը։ ՌԴ կառավարության տվյալներով` խորհրդի նիստի օրակարգում ներառված է մոտ 20 հարց` փոխադարձ առևտրի վիճակն ու ԵՏՄ պետությունների ապրանքաշրջանառության ծավալի ավելացումը, միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները, համագործակցության խորացումը մակրոտնտեսական և ֆինանսական–արժութային քաղաքականության ոլորտներում, արտահանմանն աջակցող միջոցները, ինչպես նաև` ԵՏՄ–ում մաքսային կարգավորման արդիականացման հարցերը։
ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ ԵՏՄ–ն գործում է այս տարվա հունվարի 1–ից։ ԵՏՄ–ի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, իսկ մայիսի 29–ից նրանց է միացել նաև Ղրղըզստանը։
Միջկառավարական խորհուրդը միության մարմինն է, որն ապահովում է Գերագույն խորհրդի պայմանագրի և որոշումների կատարումն ու վերահսկողությունը, հանձնարարություններ է տալիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, ինչպես նաև իրականացնում է Պայմանագրով և Միության շրջանակում կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված այլ լիազորություններ։ –0– Ա.Թ.