Հայաստանի մուտքը ԵՏՄ լավ հնարավորություններ է ստեղծում Երևանի և Թեհրանի հարաբերությունների զարգացման համար. ԻԻՀ ԱԳՆ ղեկավար
27.01.2015,
12:56
Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) լավ հնարավորություններ է ստեղծում Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունների հետագա զարգացման համար, Երևանում երեքշաբթի հայտարարեց Իրանի իսլամական հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) լավ հնարավորություններ է ստեղծում Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունների հետագա զարգացման համար, Երևանում երեքշաբթի հայտարարեց Իրանի իսլամական հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
«Մենք պատրաստ ենք զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր հնարավոր որոտներում` օգտագործելով բոլոր հնարավորությունները, որոնցից մեկը ԵՏՄ-ն է», - ասաց Զարիֆն իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նախարարն ընդգծեց, որ բացի այդ, արդեն եռակողմ համագործակցություն է հաստատված Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև կապի ոլորտում։
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը դեռ վերջերս է մտել ԵՏՄ և ուսումնասիրում է այդ կազմակերպությանն անդամակցության հնարավորությունների օգտագործումը ոչ միայն ԵՏՄ անդամ երկրների, այլև հարևանների ու ավանդական գործընկեր պետությունների հետ հարաբերությունների զարգացման համար։ «Նման գործընկերներից մեկն էլ հենց հարևան Իրանն է», - ընդգծեց նա։
ԵՏՄ–ի մասին պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից մայիսի 29–ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ին։ Հայաստանը ստորագրել է պայմանագիրը 2014 թ.–ի հոկտեմբերի 10–ին։ Ավելի վաղ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը վավերացրել են Ռուսաստանի և Ղազախստանի խորհրդարանները։ Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ է դարձել 2015թ. հունվարի 2-ից։-0-