ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունները, բացի «Ժառանգությունից», կողմ կքվեարկեն Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին
04.12.2014,
16:22
ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի ավարտել է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի քննարկումը, որի արդյունքում վեց խորհրդարանական խմբակցություններից հինգը հայտարարել են, որ կողմ են քվեարկելու ԵՏՄ անդամակցությանը։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի ավարտել է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի քննարկումը, որի արդյունքում վեց խորհրդարանական խմբակցություններից հինգը հայտարարել են, որ կողմ են քվեարկելու ԵՏՄ անդամակցությանը։
Այսպես` «Օրինաց երկիր» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ելույթ ունենալով խմբակցության անունից, կարևորեց այն հանգամանքը, որ ԵՏՄ–ի հիմքն են ՀԱՊԿ անդամ երկրները, ինչը թույլ կտա բարձրացնել Հայաստանի անվտանգության մակարդակը։
«Գաղտնիք չէ այն, որ ինչ կարող է տալ մեզ ԵՏՄ–ն և ՀԱՊԿ–ն, չի կարող տալ Եվրամիությունը։ Սակայն մուտքը ԵՏՄ ամենևին չի նշանակում ԵՄ–ի հետ հարաբերությունների խզում։ Խելամիտ քաղաքականության արդյունքում մենք կարող ենք «պատուհան» դառնալ ԵՏՄ–ի և Եվրոպայի միջև», – նշեց նա։
«Դաշնակցություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս ընդգծեց, որ ՀՅԴ–ի համար Հայաստանի մուտքը ԵՏՄ առաջին հերթին անվտանգության հարց է, այդ պատճառով նրա գլխավորած խմբակցությունը «կողմ» կքվեարկի։
ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հերթին ընդգծեց, որ ԵՏՄ մուտքի հարցը Հայաստանի համար ռազմավարական է։
«Ակնհայտ է, որ տեսանելի ապագայում Հայաստանն այլընտրանք չի ունենա անվտանգության այն համակարգին, որն այժմ գործում է։ Եվ այդ համակարգը սերտորեն կապված է ՌԴ–ի հետ», – նշեց նա։
Զուրաբյանը նշեց, որ մուտքը ԵՏՄ ունի մի շարք դրական և բացասական տարրեր Հայաստանի տնտեսության համար։
«Դրական տարրեր կլինեն էներգակիրների քիչ, թե շատ ցածր գինը, ՌԴ–ից ստացվող փոխանցումների կայունությունը, ԵՏՄ շուկաների հասանելիությունը։ Բացասական կարելի է համարել այն, որ ԵՏՄ–ի հետ ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում Հայաստանն ու Վրաստանը հայտնվում են տարբեր մաքսային համակարգերում։ Սակայն եթե տեսնենք, որ ԵՏՄ–ն ձեռնտու չէ Հայաստանի համար, մենք ցանկացած պահի կարող ենք դուրս գալ այդ կառույցից։ Այնպես որ Հայաստանի անկախության կորստի մասին բոլոր խոսակցությունները միայն զգացմունքային բռնկումներ են», – ասաց պատգամավորը։
«Բարգավաճ Հայաստան» մեծության երկրորդ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը, հայտարարեց, որ մուտքը ԵՏՄ Հայաստանի համար հնարավորություն կընձեռի էապես ավելացնել արտահանման ծավալները, մասնավորապես` գյուղատնտեսական արտադրանքի գծով։
Իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր կողմից ընդգծեց, որ մուտքը ԵՏՄ առաջին հերթին տնտեսական որոշում է, այլ ոչ թե քաղաքակիրթ ընտրություն։
«Մեր առջև բացվում է ԵՏՄ–ի 170–միլիոնանոց շուկան, հետևաբար` հսկայական հնարավորություններ` հայկական ապրանքների իրացման համար», – ընդգծեց նա։
Բաղդասարյանը նաև ողջունեց խորհրդարանի խմբակցությունների մեծամասնության միասնական դիրքորոշումը`ուղղված եվրասիական ինտեգրացիոն գործընթացի աջակցությանը։
Այսպիսով` միայն մի քանի պատգամավորներ և «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խմբակցությունն են մտադիր «դեմ» քվեարկել Հայաստանի մուտքին ԵՏՄ։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հիմնավորեց խմբակցության դիրքորոշումը նրանով, որ ԵՏՄ մտնելու մասին որոշումը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական է, և այսպիսով` Հայաստանն իրեն փակուղի է մտցնում` ամրապնդելով իր շուրջ գոյություն ունեցող շրջափակումը։
Խորհրդարանը ԵՏՄ–ի անդամակցության հարցի շուրջ քվեարկություն կանցկացնի հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 17։00–ին։
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։–0–