Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Փաշինյանը վստահ է, որ Ռուսաստանը կօգնի ապահովել Հայաստանի անվտանգությունն ուղղակի սպառնալիքի դեպքում (ՎԻԴԵՈ)

07.10.2020, 15:50

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ BBC World News- ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել Ռուսաստանի աջակցության վերաբերյալ, եթե Հայաստանի անվտանգությանը սպառնալիք առաջանա:

«Կա որոշակի պայմանագրային բազա, որը պայմանավորված է որոշակի չափորոշիչներով, համաձայն որի՝ Հայաստանի տարածքին անմիջական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ՝ անվտանգության ապահովման համար», - ասել է ՀՀ վարչապետը:

Այն հարցին, թե արդյո՞ք Փաշինյանի հետ նախօրեին տեղի ունեցած զրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է նման պարտավորությունները, Փաշինյանն ասաց. «Ես կարող եմ այս հարցին քաղաքական պատասխան տալ. Ռուսաստանը հավաստիացրել է, որ պայմանագրով սահմանված իր պարտավորությունները կկիրառվեն»:

Նախօրեին Փաշինյանը վերջին 10 օրվա ընթացքում (Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր) չորրորդ անգամ զանգահարել է Պուտինին ՝ քննարկելու հակամարտության գոտում սրված զինված դիմակայությունը:-0-