Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանին և Ադրբեջանի հանրությանը. վարչապետ (ՎԻԴԵՈ)

01.11.2020, 18:26
Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանին և Ադրբեջանի հանրությանը. վարչապետ. ՎԻԴԵՈ
Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանին և Ադրբեջանի հանրությանը. վարչապետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Արցախում պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերում և բերելու է Ադրբեջանին և Ադրբեջանի հանրությանը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնե է Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հարցազրույցը տեղադրված է ՀՀ վարչապետի կայքում:

Նա նշել է, որ փաստացիորեն, Լեռնային Ղարաբաղը՝ չճանաչված պետությունը, այսօր պայքարում է միջազգային ահաբեկիչների, Ադրբեջանի, Թուրքիայի օդուժի և հատուկջոկատայինների դեմ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նաև Պակիստանից են հատուկջոկատայիններ մասնակցում այդ կռվին:

Փաշինյանի խոսքով, ակնհայտ է, որ այդ հարձակումը նպատակ ուներ բլիցկրիգով արագ վերցնել Լեռնային Ղարաբաղը:

 

«Բայց մեկ ամիս չճանաչված փոքր հանրապետությունը պայքարում է ահռելի միջազգային ուժի դեմ և մինչև օրս կանգուն է: Եվ պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերում և բերելու է Ադրբեջանին և Ադրբեջանի հանրությանը: Որովհետև այն, ինչ Դուք նշում եք՝ Ադրբեջանի իշխանությունները այնքան են հաղթական ինֆորմացիայով սնել իրենց հանրությանը, որ նրանք ամեն օր, արդեն երկար ժամանակ սպասում են, որ, վերջ, պատերազմն ավարտվելու է իրենց վերջնական հաղթանակով։ Եվ նրանք սպասում են այդ լուրին: Ես ցանկանում եմ ասել՝ իրենք այդ լուրը չեն ստանալու, այդ լուրը չեն ստանալու»,- ընդգծել է Փաշինյանը:

Նրա խոսքով, նրանք ավելի ու ավելի են խրվելու այնքան ժամանակ, մինչև չճանաչեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման լեգիտիմ իրավունքը, և մինչև կառուցողական դաշտում մենք բոլորով դիվանագիտական լուծմանը հասնելու անկեղծ ջանքեր չգործադրենք:

Ըստ Փաշինյանի, հայ հանրությանը տրվում է ենք անհրաժեշտ տեղեկատվությունը: Մեր հանրությունը տեղեկացված է ամեն ինչի մասին: 

«Նույնը չեմ կարող ասել, վստահ չեմ՝ Ադրբեջանի հանրության պարագայում»,- հայտնել է վարչապետը: -0-