Հայաստանում 2013թ.–ին դպրոցների և բուհերի վարկանիշավորման փորձնական ծրագիր կգործարկվի
25.12.2012,
16:28
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը` ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության աջակցությամբ, 2013թ.–ին հայկական դպրոցների և բուհերի վարկանիշավորման փորձնական ծրագիր կգործարկի։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը` ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության աջակցությամբ, 2013թ.–ին հայկական դպրոցների և բուհերի վարկանիշավորման փորձնական ծրագիր կգործարկի։
ՎիվաՍել–ՄՏՍ ընկերությունը տվյալ նախագծի իրականացման համար 25 մլն դրամ է հատկացրել։
Ինչպես ծրագրի շնորհանդեսի ընթացքում հայտնել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, վարկանիշների կազմելու մեթոդը մշակվել է կրթության նախարարության մասնագետների կողմից, ովքեր կկազմեն 2013թ.–ին հայկական դպրոցների և բուհերի վարկանիշները, սակայն հաջորդ տարիներին փորձնական ծրագրի հաջող ավարտի դեպքում տվյալ գործառույթները կարող են դրվել հասարական վստահություն վայելող մասնավոր ընկերության վրա։
«Տվյալ մեթոդաբանությունը մշակելիս մենք փորձեցինք բացառել մարդկային գործոնը և ստանդարտացնել վարկանիշը կազմելու չափանիշները` լավագույն միջազգային փորձի կիրառմամբ»,– ասաց նա։
Խոսելով այն վտանգի մասին, որ վարկանիշի առաջատար դարձած դպրոցների և բուհերի ճանաչումը կմեծանա, իսկ վերջին տողերում տեղաբաշխված ուսումնական հաստատություններում սովորել ցանկացողների քանակը կնվազի, նախարարն ընդգծեց, որ կրթության հայկական համակարգն ի սկզբանե մրցակցային է եղել։
«Ի տարբերություն շատ երկրների` մեր քաղաքացիներն իրավունք ունեն իրենք ընտրել դպրոցը կամ բուհը։ Տվյալ գործիքը թույլ կտա օբյեկտիվ գնահատական տալ»,– նշեց նա։
Աշոտյանը տեղեկացրեց, որ դպրոցների վարկանիշը կոչված է ոչ միայն նշելու լավագույն դպրոցները, այլ նաև բացահայտելու հետ մնացողների խնդիրները և լուծման ճանապարհները։
«Բուհերը միայն մասամբ են ֆինանսավորվում պետության կողմից, և այստեղ գործում է շուկայական տնտեսության կանոնը։ Վարկանիշը կօգնի բարձրացնել հայկական բուհերի ղեկավարության մոտիվացումն արդիականացման և կատարելության ուղղությամբ»,–ավելացրեց նա։
Միաժամանակ կրթության նախարարության ղեկավարը բացառեց վարկանիշավորման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի ձևավորման հնարավորությունը` ընդգծելով, որ վարկանիշ կազմելու մեթոդաբանությունը շատ թափանցիկ է, իսկ գործընթացը հսկվում է ինչպես նախարարության, այնպես էլ ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության կողմից։
ՎիվաՍել–ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին ընդգծեց, որ ընկերությունը միշտ պատրաստ է եղել աջակցելու կրթական ծրագրերի իրականացմանը։
«Ժամանակակից աշխարհին բնորոշ տեղեկատվության բազմազանությունը խթանում է որակյալ կրթություն ստանալու առավել արդյունավետ ճանապարհներ գտնելուն։ Գիտելիքն ամենահեռանկարային գործիքն է երկրի երկրի մրցակցային առավելություններն ընդգծելու համար։ Նպատակն է պետության զարգացման շահերից ելնելով` ինտելեկտուալ և գիտական ներուժի գործարկումը»,– ասաց նա։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի օպերատոր է, որն ունի 2G/3.75G/4G ցանց և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: 2005թ. հուլիսի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: -0-