ՈՒԵՖԱ-ն հաստատել է Երևանն ու ևս 38 թեկնածու քաղաքներ Եվրո-20-ի համար
20.09.2013,
14:10
Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտնել է այն 39 քաղաքների անունները, որոնք հավակնում են Եվրոպայի 2020թ. առաջնության անցկացմանը, հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտնել է այն 39 քաղաքների անունները, որոնք հավակնում են Եվրոպայի 2020թ. առաջնության անցկացմանը, հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
2012 թ. դեկտեմբերին Լոզանում գործադիր կոմիտեն` ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինիի նախագահությամբ, որոշեց 2020 թվականին անցկացնել «Եվրոն Եվրոպային համար»` առաջնությունը մեկ կամ երկու երկրներում անցկացնելու փոխարեն։ 2013 թ. հունվարին ՈՒԵՖԱ գործադիր կոմիտեն որոշեց, եզրափակիչ փուլի խաղերը կանցակցվեն 13 քաղաքներում։ ՈԻԵՖԱ-ում հայտերի ընդունման ժամկետը լրացել է նախորդ հինգշաբթի։
Առաջադրված քաղաքների նախնական ցանկը հետևյալ տեսքն ունի`
Անգլիա (Լոնդոն), Ադրբեջան (Բաքու), Հայաստան (Երևան), Բելառուս (Մինսկ), Բելգիա (Բրյուսել), Բուլղարիա (Սոֆիա), Մակեդոնիա (Սկոպիե), Հունգարիա (Բուդապեշտ), Գերմանիա (Մյունխեն), Հունաստան (Աթենք), Դանիա (Կոպենհագեն), Իսրայել (Երուսաղեմ), Իռլանդիա (Դուբլին), Իսպանիա (Մադրիդ, Բարսելոնա, Բիլբաո, Վալենսիա), Իտալիա (Հռոմ, Միլան), Ղազախստան (Աստանա), Նիդեռլանդներ (Ամստերդամ), Լեհաստան (Վարշավա, Խոժուվ), Պորտուգալիա (Լիսաբոն, Պորտու), Ռուսաստան (Սանկտ Պետերբուրգ), Ռումինիա (Բուխարեստ), Սերբիա (Բելգրադ), Թուրքիա (Ստամբուլ), Ուկրաինա (Կիև, Դոնեցկ), Ուելս (Քարդիֆ), Ֆինլանդիա (Հելսինկի), Ֆրանսիա (Լիոն), Խորվաթիա (Զագրեբ), Չեխիա (Պրահա), Շվեյցարիա (Բազել), Շվեդիա (Սոլնա) և Շոտլանդիա (Գլազգո)։
ՈՒԵՖԱ–ի գործադիր կոմիտեն կհաստատի քաղաքների վերջնական ցանկը 2014 թ.–ի սեպտեմբերի 25–ին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է 2020 թ.–ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խմբերից մեկի հանդիպումները երկրում անցկացնելու հայտ ներկայացնել, և այդ նպատակով առաջիկա հինգ տարում կվերակառուցվածքայնացվի «Հրազդան» մարզադաշտը, որը պետք է դառնա Եվրոպայի լավագույն մարզադաշտերից մեկը։
Երևանի «Հրազդան» մարզադաշտը Հայաստանի ամենախոշոր մարզադաշտն է, այն տեղավորում է շուրջ 55 հազար հանդիսատես։–0–