Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Երևանցիները 100–ամյակը լրանալու դեպքում կստանան 1մլն դրամ

19.11.2024, 17:20
100 տարեկան երևանցիները կստանան 1մլն դրամի աջակցություն
Երևանցիները 100–ամյակը լրանալու դեպքում կստանան 1մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևան քաղաքի բնակիչներին 100-ամյակը լրանալու կապակցությամբ քաղաքային բյուջեից կցուցաբերվի 1 մլն դրամի չափով դրամական աջակցություն: Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է Ավագանու խորհրդի կողմից «Իմ քայլը» իշխող խմբակցության առաջարկով։

«Կողմ» է քվեարկել 51 անդամ, երկուսը ձեռնպահ է մնացել։

Նախագծով ընդունվող դրույթները կտարածվեն որոշումն ուժի մեջ մտնելու պահին, այսինքն՝ 2025 թվականի հունվարի 1-ին 100-ամյակն արդեն բոլորած Երևանի այն քաղաքացիների վրա, որոնք 100-ամյակը լրանալուն նախորդող 5 տարիներին հաշվառված են եղել Երևանում:

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության՝ 2018-2023 թթ. մոտ 177 երևանցի նշել է իր 100-ամյակը, ինչը տարեկան կտրածքով կազմում է մոտ 30 բնակիչ։ Միջին հաշվով 100 տարին լրացած 30 բնակչի համար Երևանի բյուջեից տրամադրվող գումարը կկազմի մոտավորապես 30 մլն դրամ։