Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Ավինյան․ 2025թ․–ից Երևանում տրանսպորտի միջին արժեքը կազմելու է 144 դրամ

04.12.2024, 12:22
Նույնիսկ դեպքեր են լինելու և շատ են լինելու այդ դեպքերը, երբ 100 դրամից նվազ են վճարելու, ասաց նա
Ավինյան․ 2025թ․–ից Երևանում տրանսպորտի միջին արժեքը կազմելու է 144 դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025թ․–ից Երևանում տրանսպորտի միջին արժեքը կազմելու է 144 դրամ, հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այդ մասին է վկայում քաղաքապետարանի կողմից անցկացված միջինացված ֆինանսական հաշվարկը։

«Երևանի բյուջեն այս տրամաբանությամբ է կազմվել», – ասաց նա Հանրային հեռուստաընկերության

«Եթե ուզում են թիվ ասել, այդ թիվը 144 դրամ է։ Այն մարդիկ, ովքեր քիչ են օգտվելու, 144 դրամից ավել են վճարելու, այն մարդիկ, ովքեր հարաբերականորեն հաճախ են օգտվելու, 144 դրամից նվազ են վճարելու։ Նույնիսկ դեպքեր են լինելու և շատ են լինելու այդ դեպքերը, երբ 100 դրամից նվազ են վճարելու», – ասաց նա Հանրային հեռուստաընկերության եթերում։

Միասնական տոմսային համակարգի մասին

Այժմ Երևանում ավտոբուսի և մետրոյի ուղետոմսն արժե 100 դրամ, տրոլեյբուսինը՝ 50 դրամ։ 

Քաղաքապետարանի նախագծով՝ 2025 թվականի հունվարի 1-ից ուղետոմսերը կարժենան. 

* 280 (300) դրամ՝ «90 րոպե» տոմսի համար (3 ուղևորության համար) 

* 880 (900) դրամ - օրական փաթեթ (8 ուղևորության համար) 

* 4800 (5000) դրամ՝ շաբաթական փաթեթի համար (30 ուղևորության համար) 

* 8800 (9000) դրամ՝ ամսական փաթեթի համար (անսահմանափակ) 

* 23,600 (24,000) դրամ՝ 90 օրվա համար (անսահմանափակ) 

* 88,800 (90,000) դրամ՝ մեկ տարվա համար (365 օր, անսահմանափակ) 

Առաջին թիվն առցանց տոմսերի արժեքն է, իսկ փակագծերում՝ ֆիզիկական քարտի արժեքը։ 

Ցանկացած սակագնային փաթեթ գնելիս քաղաքացիները կկարողանան օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսներից, մետրոյից, տրոլեյբուսներից։