Շուրջ 97մլն դրամ, 6 անշարժ գույք․ գլխավոր դատախազությունը պահանջում է ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից բռնագանձել անշարժ գույք և դրամական միջոցներ
17.12.2024,
13:04
Գլխավոր դատախազությունը ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 6 անշարժ գույք և շուրջ 97մլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել`
- 6 անշարժ գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 545 մլն 682 հազար դրամ.
- 97 մլն 371 հազար դրամ: