Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ. ՊՆ
12.12.2024,
12:19
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այսօր Բերքաբերի և Կիրանցի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (5 պայթյուն՝ Բերքաբեր գյուղի հարակից հատվածում և 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում), հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Մասնավորապես՝
Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 910 մետր հեռավորության վրա, կիրականացվի 4 պայթյուն,
Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 1250 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն,
Կիրանց գյուղից դեպի հյուսիս-արևելք՝ շուրջ 1350 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն:
«Հարակից բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշված է հաղորդագրության մեջ։