81 երեխա է ընդունված ՍՇՎ–ով «Մուրացան» ԲԿ–ում, 2–ի մոտ արձանագրվել է կորոնավիրուս
24.01.2024,
14:08
Եթե այս ցուցանիշը համեմատենք հունվարի 7-ի տվյալների հետ, ապա արձանագրվել է շուրջ 32%-ով ՍՇՎ–ով 0-4 տարեկան երեխաների հոսպիտալացումների թվի նվազում
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/ԱՌԿԱ/․ ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում հունվարի 23-ի դրությամբ բուժօգնություն են ստանում սուր շնչառական հիվանդություններով ընդունված 0-4 տարեկան 81 երեխա, որոնցից միայն 2-ի մոտ է արձանագրվել կորոնավիրուսային վարակ:
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրը բժշկական օգնության ծառայություններ է մատուցում ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության մարզերի բնակչությանը:
«Եթե այս ցուցանիշը համեմատենք հունվարի 7-ի տվյալների հետ, ապա կարող ենք ասել, որ արձանագրվել է շուրջ 32%-ով սուր շնչառական վարակով 0-4 տարեկան երեխաների հոսպիտալացումների թվի նվազում», – նշել է Մուրադյանը։
Նա ավելացրել է, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում «Թոքաբորբ» ախտորոշմամբ հունվարի 23-ի դրությամբ բուժօգնություն է ստանում 26 երեխա, որը, սակայն, շուրջ 62%-ով գերազանցում է հունվարի 7-ի դրությամբ նույն ախտորոշմամբ հոսպիտալացված 0-4 տարեկան երեխաների թվին:
«Այս դեպքերը արդեն բարդացած վիրուսային վարակի դեպքերն են, որոնք կարող են կրել ինչպես վիրուսային, այնպես էլ բակտերիալ բնույթ», – ընդգծել է ԵՊԲՀ ռեկտորը։
Մուրադյանը նաև տեղեկացրել է, որ այս ցուցանիշները հիմնականում համապատասխանում են Հայաստանում գրանցված նախորդ տարվա ցուցանիշներին:
Մուրադյանը նաև ներկայացրել է տարածաշրջանում և եվրոպական երկրներում գրանցվող իրավիճակը։
«Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում 2024 թվականի 2-րդ շաբաթվա ավարտին շարունակում է մնալ բարձր և գերազանցում է սահմանված շեմը ԵՄ/ԵՏՄ երկրների մեծ մասում», – նշել է Մուրադյանը։
Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի տվյալների` տարածաշրջանում սեզոնային գրիպի շրջանառության մակարդակը գերազանցել է SARS-CoV-2-ին և ռեսպիտատոր սինցիցիալ վիրուսին (RSV): Բոլոր ցուցանիշները ցույց են տալիս գրիպի շարունակական բարձր ակտիվությունը (ներկայացրած բոլոր երկրները գերազանցել են դրական 10% շեմը, և երկրների մեծ մասում նկատվել են գրիպի հիմնական մակարդակից բարձր մակարդակ) ինտենսիվությունը, աշխարհագրական ավելի լայն ընդգրկվածությունը:–0–