Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն ՎՏԲ–Հայաստան Բանկի հետ համատեղ վերականգնել է «Լավ լուրերի» թողարկումը

03.09.2024, 13:19
Newsarmenia.am կայք այցելելիս յուրաքանչյուր օգտատեր հնարավորություն է ստանում սեղմել լավ լուրերի կոճակն ու տեսնել օրվա միայն դրական պատկերը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն ՎՏԲ–Հայաստան Բանկի հետ համատեղ վերականգնել է «Լավ լուրերի» թողարկումը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը վերականգնել է «Լավ լուրերի» թողարկումը ՎՏԲ–Հայաստան Բանկի հետ համատեղ։

Newsarmenia.am կայք այցելելիս յուրաքանչյուր օգտատեր հնարավորություն է ստանում սեղմել լավ լուրերի կոճակն ու տեսնել օրվա միայն դրական պատկերը։

«Նման նախագիծ ստեղծելու գաղափարը ծնվել է սոցիալական ցանցերում մեր ընթերցողների ցանկության շնորհիվ։ Մարդկանց իսկապես անհրաժեշտ էին դրական լիցքեր, հաջողության պատմություններ, լավատեսական վերաբերմունքի ապագայի նկատմամբ»,- ասաց «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։

Նա նշեց, որ այս առումով «Լավ լուրեր» նախագիծը հնարավորություն է ընձեռում պատմել այն մասին, թե ինչն է իրենց իրականում հետաքրքրում, բարձրացնել նրանց տրամադրությունը, փոխանցել լավատեսություն և ոգեշնչել բարի գործեր կատարելու։

«Ժամանակակից աշխարհում ամեն րոպե ստանում ենք տարաբնույթ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ֆիլտրել և վերլուծել՝ հնարավորինս սահմանափակվելով անցանկալի բովանդակությունից։ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ի հետ մեր համատեղ նախագիծը կօգնի ընթերցողին միշտ տեղյակ լինել ամենակարևոր և հետաքրքիր դրական նորություններից»,- մեկնաբանեց ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն և տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն աշխատում է Հայաստանի լրատվական տարածքում 2005 թ.–ից և ներառված է մեդիաշուկայի առաջատարների թվում։ Գործակալությունն ամենամեջբերվող ռեսուրսներից է հայկական ԶԼՄ–ների շրջանում, գործակալության կայքն օրական այցելում է ավելի քան 10մլն օգտատեր։

Գործակալությունն այսօր ունի 140 հազար բաժանորդ Facebook–ում, ինչն ապահովում է օրական ավելի քան 250 հազար դիտում։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասն է 2004 թվականի ապրիլից: Ներկայումս «ՎՏԲ Բանկ» ընկերությանն է պատկանում ՎՏԲ-Հայաստան Բանկի բաժնետոմսերի 100%-ը: ՎՏԲ-Հայաստան Բանկն ունիվերսալ բանկ է, որը միաժամանակ զարգացնում է մանրածախ և կորպորատիվ բիզնեսը: Այսօր Հայաստանում գործում է Բանկի 53 մասնաճյուղ, որոնցից 22-ը գտնվում է Երևանում: Բանկն ունի բանկոմատների լայն ցանց՝ ավելի քան 190 սարք ամբողջ երկրում: