Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

ԱՆ. այսօրվանից տեղի է ունեցել փոփոխություն օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց COVID-19–ի դեմ պատվաստման գործընթացում

09.07.2021, 12:44
ԱՆ–ն զգուշացնում է, որ այսօրվանից տեղի է ունեցել փոփոխություն օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց COVID-19–ի դեմ պատվաստման գործընթացում
ԱՆ. այսօրվանից տեղի է ունեցել փոփոխություն օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց COVID-19–ի դեմ պատվաստման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./ԱՌԿԱ/. Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) դեմ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք: 

«2021 թվականի հուլիսի 9-ից օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումների իրականացման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն, մասնավորապես՝ նրանք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում` Հյուսիսային պողոտայում, Դալմա Մոլի, Մեգա Մոլի, Ռոսիա Մոլի և Կասկադի հարակից տարածքներում ծավալված շարժական պատվաստումային կետերում», – հայտնում են ԱՆ–ից:–0–