Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

ԱՆ-ն հայտնել է, որ Իտալիայից ՀՀ ժամանած քաղաքացիները գտնվում են իրենց տանը՝ կարանտինի մեջ

11.03.2020, 16:10
ԱՆ-ն հայտնել է, որ Իտալիայից ՀՀ ժամանած քաղաքացիները գտնվում են իրենց տանը՝ կարանտինի մեջ
ԱՆ-ն հայտնել է, որ Իտալիայից ՀՀ ժամանած քաղաքացիները գտնվում են իրենց տանը՝ կարանտինի մեջ

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./ԱՌԿԱ/. Նախօրեին Իտալիայից Հայաստան ժամանած ուղևորները գտնվում են իրենց տներում՝ կարանտինի մեջ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Երեքշաբթի Միլանից և Հռոմից Երևան տեղափոխվեցին ՀՀ քաղաքացիներ, ովքեր տեղում բուժզննում անցան և ուղարկվեցին տնային կարանտինի:

«Երեկվա չվերթերով ժամանած բոլոր մարդիկ «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել են տուն հատուկ ավտոբուսով, հետևաբար, տաքսու վարորդների հետ կոնտակտ չի եղել»,- նշել է Նիկողոսյանը:

Նրա խոսքով, Իտալիայից ժամանածների համար կազմակերպվել է ինքնամեկուսացման գործընթաց, նրանք բոլորը գտնվում են իրենց տանը՝ կարանտինի մեջ:

Ընդ որում նա նշել է, որ Իտալիայից ժամանածներից ոչ մեկի մոտ չեն եղել ինչպես առողջական գանգատներ, այնպես էլ հիվանդության հիմնական ախտանիշներ, իսկ դրանց առաջացման դեպքում ԱՆ-ն լրացուցիչ տեղեկություններ կհայտնի:

Հիշեցնենք, որ երեկվանից Ryanair ընկերությունը դադարեցրել է բոլոր չվերթերը Երևանից դեպի Իտալիա և հետադարձ մինչև ապրիլի 8ը՝ հետևելով Իտալիայի կառավարության երկիրը փակելու որոշմանը:

Հայաստանում COVID-19- ի առաջին և ներկայումս միակ դեպքը գրանցվել է փետրվարի29-ի լույս մարտի 1-ի գիշերը. Փետրվարի 29-ին Թեհրանից Երևան ժամանած 29-ամյա ՀՀ քաղաքացու կրկնակի թեստը ցույց տվեց դրական արդյունք: Ընդ որում նրա կնոջ թեստը բացասական էր: 31 հոգի, ովքեր շփում են ունեցել հիվանդ քաղաքացու հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում:--0--