Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

Առողջապահական տեսչական մարմինը հայտնում է կեղծ դեղի ահազանգի մասին ու հորդորում զգոն լինել

10.07.2024, 13:38
Տեսչական մարմնից քաղաքացիներին խնդրում են ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի օգտագործումից
Առողջապահական տեսչական մարմինը հայտնում է կեղծ դեղի ահազանգի մասին ու  հորդորում զգոն լինել

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/ԱՌԿԱ/․ 2024 թվականի հուլիսի 09-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված գրության համաձայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացվել է տեղեկատվություն, ըստ որի OZEMPIC (semaglutide) դեղի երեք սերիաները (LP6FB32, NARO074, MP5ES11) կեղծ են, հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։ 

Գերատեսչությունից նշում են, որ OZEMPIK դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում, իսկ վերոնշյալ սերիաների օրինական ներմուծված լինելու վերաբերյալ առկա չեն տվյալներ։

Տեսչական մարմնից քաղաքացիներին խնդրում են ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի օգտագործումից։